Անար Մամեդլի. Ադրբեջանի ժողովուրդը հույսեր չի կապում Իլհամ Ալիևի վարչակարգի հետ
Ադրբեջանի ժողովուրդը հույսեր չի կապում Իլհամ Ալիևի վարչակարգի հետ: Անդրադառնալով Ադրբեջանում կայացած նախագահական ընտրություններին` նախօրեին կայացած առցանց հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվի Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
«Մեր դիտարկումներով, ընտրություններում ընտրողների մասնակցության իրական ցուցանիշը տատանվում է 30-40 տոկոսի մոտակայքում: Մասնակցության իրական ցուցանիշները ցույց տվեցին, որ Ադրբեջանում ընտրողների ակտիվությունը նշանակալիորեն նվազել է: Դա առաջին հերթին կապված է ընտրական գործընթացի` որպես գործող ժորվրդավարական համակարգի նկատմամբ անվստահությամբ: Բացի դրանից `դա նաև Ալիևի կառավարության և նրա իրականացրած քաղաքականության հետ հուսեր չկապելու ցուցանիշ է»,- նշել է Անար Մամեդլին:
Բանախոսի խոսքերով` իր ղեկավարած կառույցը, ընտրություններում դիտորդական առաքելություն իրականացնելու ընթացքում արձանագրել է ընտրական գործընթացի բազմաթիվ խախտումներ:
«Որպես Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար` ես կարող են հիմնվել նախագահական ընտրությունների կարճաժամկետ և երկարաժամկետ դիտարկումների արդյունքների վրա: Երկարաժամկետ դիտարկման արդյունքները պարզորոշ վկայում են այն մասին, որ ընտրական գործընթացի անցկացման շրջանում հավաքների անցկացման, խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատ գործունեության ոլորտներում որևէ առաջընթաց չի արձանագրվել: Ընդհակառակը` 2013 թ սկզբից քաղաքական դրդապատճառնով հետապնդման և զերբակալությունների թիվը բավականին աճել է»,- ասել է Անար Մամեդլին:
Ինչ վերաբերում է քվերարկությանը օրը գրացնված ընտրախախտումներին, ապա դրանք, ըստ բանախոսի, ևս բազմաթիվ էին և տարաբնույթ:
«Քվերակության օրը գրանցված լրջագույն ընտրախախտումները, այնպիսիք, ինչպիսիք են բազմակի քվեարկությունը, քվերաթերթիկների լցոնումը, և ընտրողների քվեարկությունն այն տեղամասերում որտեղ իրենք գրանցված չէին և այլ, բավարար հիմքեր են ընձեռում, որպեսզի անցկացված ընտրությունները համարվեն ոչ օրինական: Մեր դիտորդները նշանակալի խախտումներ են արձանագրել ընտրատեղամասերի 91 տոկոսում»,-ասել է Անար Մամեդլին:
Վերջինիս խոսքերով առնվազն 200 ընտրատարածքում ընտրություների արդյունքները ստույգ չեն արձանագրվել եզափակիչ արձանագրություննների մեջ:
Նշենք, որ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ու ԱՄՆ պետքարտուղարությունը ընտրությունների կապակցությամբ հայտարարել են հայտարարել են, որ Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին տեղի ունեցած նախագահական ընտրությունները, որոնց արդյունքներով 84,59% քվեների առավելությամբ Իլհամ Ալիևը վերընտրվել է նախագահի պաշտոնում, չեն համապատասխանել միջազգային չափանիշներին և ուղեկցվել են հիմնարար իրավունքների և ազատությունների սահմանափակումներով:
Այս առումով Անար Մամեդլին նշեց, որ լիովին կիսում է ընտրությունների վերաբերյալ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունն ու ԱՄՆ պետքարտուղարության գնահատականը` հավելելով, որ դրանք չեն համապատասխանում միջազգային չափանիշներին:
Նշենք, որ հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնը և Ադրբեջանական ժողովրդավարության և խաղաղության ինստիտուտը, Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի հյուպատոսությունների աջակցությամբ, իրականացնում են ««Մյուս կողմի» վերաբերյալ գիտելիքների ընդլայնում և առաջին ձեռքից ստացված տեղեկությունների միջոցով փոխադարձ վստահություն հաստատում» խորագիրը կրող նախագիծ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա