Անար Մամեդլի. Ընդդիմությունը ունի բավարար ներուժ, որպեսզի պայքարի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար
Ներկայումս ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում առկա են հսկայական խնդիրներ: Անդրադառնալով նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևի աղմակահարույց հայտարարությանը, և դրան ի պատասխան պաշտոնական Վաշինտոնի արձագանքին, նախօրեին կայացած առցանց հարցազրույցում նման հայտարարությամբ հանդես է եկել Բաքվի Ընտրությունների դիտարկման և ժողովրդավարության ուսուցման կենտրոնի ղեկավար Անար Մամեդլին: Հարցազրույցը հրապարակվել է «Public dialogues» կայքում:
Նշենք, որ նախօրեին Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհթիևը, անդրադառնալով նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱՄՆ Պետքարտուղարության բացասական գնահատականին, հայտարարել է, որ ԱՄՆ պաշտոնական անձինք խորհուրդ են տվել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ձայների 25%-ը, իսկ 74-75%-ը վերցնել իրենց:
Իր հերթին ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին նախօրեին կայացած բրֆինիգի ընթացքում հերքել է Ռամիզ Մեհտիևի հայտարարությունն`դրանք որակելով որպես «բացարձակ սուտ»:
«Ներկայումս ադրբեջանա-ամերիկյան հարաբերություններում առկա են հսկայական խնդիրներ: Այնուհանդերձ, ես կարծում եմ, որ ԱՄՆ վարչակազմը կշարունակի համագործակցել Իլհամ Ալիևի կառավարության հետ` առանց շնորհավորելու վերջինիս հաղթանակը անցկացված նախագահական ընտրություններում: Ցավոք սրտի, ժողվրդավարության և մարդու իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում ԱՄՆ-ի գլխավոր առաջնահերթությունը չեն»,- նշել է Անար Մամեդլին:
Վերջինիս խոսքերով, Արևմուտքը նախընտրում է դիտարկել Ադրբեջանը որպես նավթի և գազի երկիր` աչք փակելով մարդու իրավունքների խախտումների վրա:
Անդրադառնալով հնարավոր հետընտրական զարգացումներին` բանախոսը նշեց, որ Ադրբեջանական ընդդիմությունը ունի բավարար ներուժ, որպեսզի պայքարի ընտրությունների արդյունքները չեղյալ հայտարարելու համար` միևնույն ժամանակ մտավախություն հայտնելով, որ կառավարող վարչակազմը կշարունակի բռնաճնշումների քաղաքականությունը ընդդիմության և քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա