Ա. Մխիթարյան. Ռազմագերիների իրավունքները պետք է պաշտպանված լինեն
«Ադրբեջանը չի կատարում միջազգային հանրության առաջ ստանձնած պարտավորությունները, այդ թվում՝ ռազմագերիների ու նրանց վերադարձման հետ կապված ընդունված մի շարք կոնվենցիաներ: Ամեն դեպքում, այս հարցում մշտապես խնդիրներ կան»,- Panorama.am-ի հարցին, թե ինչո՞ւ է պայմանավորված հայ ռազմագերու շուրջ ստեղծված իրավիճակի ձգձգումը, նշեց ԱԺ պատգամավոր, Աֆղանստանի վետերանների միության նախագահ Արմեն Մխիթարյանը:
Նրա խոսքերով, Ադրբեջանն ամեն ինչ անում է այս պրոցեսը ձգձգելու հարցում, իսկ միջազգային հանրությունը, Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների կատարման հարցում հետևողական չէ:
«Ռազմագերի խնդիրը մշտապես առկա է, քանի որ Ադրբեջանն ամեն ինչ անում է, որպեսզի մեր զինծառայողները հայրենիք չվերադառնան՝ ընտրելով երրորդ երկիր տեղափոխվելու տարբերակը: Ավելին, մենք նույնիսկ ողբերգական դեպքերի ականատես ենք եղել»,- ասաց Ա. Մխիթարյանը:
Ըստ պատգամավորի, համապատասխան միջազգային կառույցները պետք է նոր մեխանիզմներ մտածեն, որպեսզի հնարավոր լինի Ադրբեջանում ապահովել հայ ռազմագերիների անվտանգությունն ու նրանց հայրենիք վերադարձման գործընթացը:
«Ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմն ադրբեջանցի ռազմագերիներին մարդասիրական մոտեցում է ցուցաբերում և նրանց՝ մեր տարածքում գտնվելուց անմիջապես հետո տեղյակ պահում շահագրգիռ կազմակերպություններին ու կառույցներին»,- նշեց վերջինս:
Ա. Մխիթարյանը նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու իրավունքների պաշտպանությունը մեր երկրի համար կարևոր է և պետք է ամեն ինչ անել, որպեսզի նույնիսկ գերության դեպքում հայ զինծառայողների իրավունքները չոտնահարվեն:
«Բարև, մամ ջան». գերության մեջ գտնվող Հակոբ Ինջիղուլյանը նամակ է գրել
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա