Հայաստանը կներկայացվի «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսում
Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը հայկական 8 զբոսաշրջային ընկերությունների հետ համատեղ հոկտեմբերի 17-19-ին կներկայացնի Հայաստանը Իտալիայի Ռիմինի քաղաքում կայանալիք «TTG INCONTRI» զբոսաշրջային միջազգային ցուցահանդեսին:
Հիմնադրամի հանրային կապերի գրասենյակի հաղորդմամբ, այս տարի ցուցահանդեսին կմասնակցեն շուրջ 130 երկրներից ավելի քան 2400 զբոսաշրջային ընկերություններ և 50 հազար զբոսաշրջային ոլորտի մասնագետներ:
Ցուցահանդեսի ընթացքում միջազգային հանրությանը կներկայացվեն Հայաստանի պատմամշակութային և քրիստոնեական հարուստ ժառանգությունը ցուցադրող գովազդային նյութեր և քարտեզներ իտալերենով:
Իտալական շուկան Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի զբոսաշրջության խթանման թիրախային ուղղություններից է, որի զարգացման համար ներդրված ջանքերն էական առաջընթաց են խոստանում:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները