Ասադի կինը հերքել է լուրերը, թե ինքը լքել է երկիրը
Սիրիայի նախագահ Բաշար Ասադի կինը՝ Ասման, ելույթ ունենալով սիրիական հեռուստատեսությամբ, հայտարարել է, որ չի պատրաստվում հեռանալ Սիրիայից, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»:
Սիրիայի պետական հեռուստաալիքը տեսաձայնագրություն է ցուցադրել, որտեղ Ասմա Ասադը հայտարարում է ամուսնուն աջակցելու մասին ու հերքում լուրերը, թե իբր ինքը լքել է երկիրը:
«Ես այստեղ եմ, ամուսինս ու երեխաներս այստեղ են՝ Սիրիայում: Ակնհայտ է, որ ես այստեղ կլինեմ, նրանց հետ: Ինչպես կարող եմ իմ երեխաներին սովորեցնել սիրել Սիրիան, եթե նրանք այստեղ չապրեն: Ես այստեղ եղել եմ երեկ, այստեղ եմ այսօր, կլինեմ վաղը»,-հաղորդել է նա լրագրողներին:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով