«ՖԱՐՍ». Ադրբեջանական տասնյակ կայքեր ամեն օր հակաիրանական քարոզչություն են իրականացնում
«Ադրբեջանում ազատորեն իր գործունեությունն է ծավալում հակաիրանական ուղղվածություն ունեցող «Gunaz.tv» հեռուստաալիքը»,-այդ մասին նշված է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության կայքում թողարկված հոդվածում:
Հոդվածում նշվում է, որ հակառակ Թեհրանի և Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածության՝ Ադրբեջանում ազատարեն իր գործունեությունն է ծավալում հակաիրանական անջատողական ուղղվածություն ունեցող «Gunaz.tv» հեռուստաալիքը, որի գործունեությունն ուղղված է Իրանի տարածքային ամբողջականության դեմ:
«Ադրբեջանում հակաիրանական ուղղվածություն ունեցող ԶԼՄ-ների գործունեությունը միայն «Gunaz.tv»-ով չի սահմանափակվում, ամեն օր ադրբեջանական տասնյակ կայքեր հակաիրանական քարոզչություն են իրականացնում՝ գործածելով «Հարավային Ադրբեջան» կեղծ արտահայտությունը (Ադրբեջանում այդպես են կոչում Իրանի Արևելյան և Արևմտյան Ատրպատական նահանգները)»,-եզրափակում է իրանական աղբյուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում