Իրանի ԱԳՆ-ն Թուրքիայի փոխվարչապետի՝ Թեհրանին հասցեագրված մեղադրանքը անհիմն է որակել
«Իրանը և եվրոպական երկրները ջանքեր են գործադրում, որպեսզի տապալեն Թուրքիայի և Քրդական աշխատավորական կուսակցության (PKK) միջև ընթացող խաղաղության բանակցությունները»,-այդ մասին իրանական «փարսինյուզ.իռ» կայքի հաղորդմամբ հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Բաշիր Աթալայը:
Իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ ԻԻՀ ԱԳՆ մամլո խոսնակ Մարզիե Աֆխամը, արձագանքելով Թուրքիայի փոխվարչապետի հայտարարությանը, նշել է. «Անհիմն մեղադրանքները չեն կարող լուծել երկրի ներսում արմատացած խնդիրը: Իրանի Իսլամական Հանրապետությունը ողջունում է ցանկացած գործընթաց, որը նպաստում է տարածաշրջանի կայունությանը և խաղաղությանը»:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում