ԱՄՆ դեսպանատունը կրճատել է «Սիվիլիթասի» ֆինանսավորումը
«Իրավունք»-ը «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Սիվիլիթասին» մոտ կանգնած աղբյուրի` այդտեղ սկսվել են որոշակի դժգոհություն` կապված ֆինանսավորման աղքատացման հետ:
Թերթի աղբյուրների փոխանցմամբ` «Օսկանյանի հիմնարկի արդյունավետությունը հակառուսական քարոզչության ոլորտում ամերիկացիները գնահատել են անբավարար, և ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչները դա ուղղակիորեն են ասել Վարդան Սիվիլիթասիչին: Այժմ քարոզչության և կիբեռպատերազմի համար նախատեսված գումարների որոշակի վերաբաշխում է տեղի ունեցել, ինչի հետևանքով «Սիվիլիթասում» սկսել են մի տեսակ խանդով վերաբերվել Սաքունցի ու Բորիս Նավասարդյանի հիմնարկներին, ում բաժիններն ի տարբերություն Օսկանյանի հիմնարկի, ընդհակառակը, աճել են»: