Գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել
«Ժամանակ»-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրել է. «Աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Դանիելյանը: Վերջինս դատախազությունից արդեն իր իրերն է հավաքում: Նշենք, որ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալները պաշտոնի նշանակվում կամ ազատվում են բացառապես ՀՀ նախագահի հրամանագրով:
Հիշեցնենք, որ Գևորգ Կոստանյանի՝ ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելուց հետո աշխատանքից հեռացվել են Գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը և ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Կորյուն Փիլոյանը: