Լիտվան Ռուսաստանի դեմ պատրաստ է բողոքել ԱՀԿ-ին
Լիտվան պատրաստ է բողոք ներկայացնել Առևտրի համաշխարհային կազմակերպություն, եթե Ռուսաստանը չվերացնի Լիտվայից կաթնամթերքի ներմուծման արգելքը: «ՌԻԱ Նովոստի» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Դայվա Ուլբինայտեն:
Ըստ աղբյուրի` Ուլբինայտեն մասնավորապես ասել է. «Եթե երկու երկրների գերատեսչությունների ջանքերը արդյունք չտան, Լիտվան պետք է պատրաստ լինի դիմել ԱՀԿ: Այս պատճառով նախագահը (Դալիա Գրիբաուսկայտե) հանձնարարել է հնարավորինս շուտ Եվրահանձնաժողովին ներկայացնել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնց հիման վրա կարելի դիմել ԱՀԿ: Նախագահն իր հերթին այս հարցը բարձրացրել է և եվրոպական, և համաշխարհային առաջնորդների, և ՄԱԿ-ի շրջանում»:
Հիշեցնենք, որ վերջերս «Роспотребнадзор»-ն արգելել էր Լիտվայի կաթնամթերքի ներմուծումը Ռուսաստան, այնուհետև նաև խստացրեց մսամթերքի և ձկնամթերքի վերահսկողությունը` պատճառաբանելով լիտվական կողմի թույլ տված բազմակի խախտումներով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում