Արմեն Մարտիրոսյան. Հայաստանի ընդդիմությունն այսօր թույլ է
«Հայաստանի ընդդիմությունն այսօր թույլ է»: Լրագրողների հետ հանդիման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
«Ընդդիմության մեջ միասնականություն չկա: Ընդդիմությունը այս պահին թույլ է: Եթե ընդդիմությունը ուժեղ լիներ, մենք նմանատիպ իրավիճակում չէինք լինի: Թույլ է մի շարք պատճառներով: Առաջին հերթին` ընդդիմությունը ֆինանս չունի: Բացի այդ, ցավոք սրտի, մեր ընդդիմությունը հասարակական մեծ բողոքի առկայության պայմաններում հասարակական մեծ աջակցություն չի ունենում: Մեր քաղաքացիներն իհարկե բողոքավոր են, բայց, ցավոք սրտի, սպասում են, որ կամ ինչ-որ մեկն իրենց փոխարեն պայքարի, կամ էլ մի այնպիսի համախմբում լինի, որ բոլորը մասնակցեն»,- նշեց Արմեն Մարտիրոսյանը:
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով, այնուհանդերձ ՀՀ-ում ընդդիմություն միանշանակ կա, և մեր քաղաքացիները շատ լավ տեսնում են, թե ով է ընդդիմություն, իսկ ով՝ ոչ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով