Օրվա թեմա 09:53 16/10/2013

Նախարարության լղոզված պատասխանն ու իրողությունը. Ի՞նչ է արվում մանկատան նախկին սաների համար

Հեղինակ` Լիա Խոջոյան

Մանկատան նախկին սաների ճակատագիրը շարունակում է մնալ անորոշ. պատասխանատու գերատեսչությունը` Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, կարծես ալարում է հստակ պատասխաններ տրամադրել, թե ի՞նչ է սպասվում նրանց, որպեսզի վերջիններն, այսպես ասած, իրենց գլխի ճարն անձամբ տեսնեն:

Խնդիրը նրանում է, որ տարիներ առաջ մանկատանը հրաժեշտ տված սաները մինչ օրս սպասում են, թե երբ պետք է իրենց հերթը հասնի և ՕՐԵՆՔՈՎ իրենց հասանելիք բնակարանները ստանան, բայց հերթը, չգիտես ինչու, այդպես էլ չի հասնում: Panorama.am-ը խնդրին շատ է անդրադարձել և օրերս էլ որոշեց հերթական անգամ հարցում ուղարկել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հասկանալու, թե ի՞նչ է արվել վերջին մեկ տարում և ինչ է արվելու առաջիկայում:

Ինչպես և ակնկալում էինք` վերջին մեկ տարում գրեթե ոչինչ չի արվել և բնակարան ստանալու շահառուների հերթացուցակում մեկ տարի առաջ առկա թիվը ոչ միայն չի նվազել, այլև ավելացել է.

«2003 թ-ից 2013 թ-ը ներառյալ «Աջակցություն և խորհրդատվություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի շրջանակներում հաշվառված 254 շահառու չեն ստացել բնակարան»,- ասված է պատասխանում: Մինչդեռ 2012թ-ի հունիսին Panorama.am-ի նմանատիպ հարցմանը ստացված պատասխանում նախարարությունից տեղեկացրել էին, որ 2012թ-ի ընթացքում բնակարան սպասող շահառուների թիվը կկազմի 248 (այդ պահի դրությամբ դեռ չէին բաշխվել Մարալիկի սոցիալական տան բնակարանները, ինչի արդյունքում 270 հոգանոց հերթացուցակում թիվը պետք է կազմեր 248):

Ավելին, անցած տարի մեզ տեղեկացրել էին, որ Մարալիկում բնակարան պետք է հատկացվեր ընդամենը 22 շահառուի, սակայն իրականում հատկացվել է 27-ին, ինչը , իհարկե, ողջունելի է, բայց հարցերը, ինչպես ասում են, մնում են.
«2012թ. 27 շահառուի սոցիալական բնակարան է տրվել ՀՀ Շիրակի մարզ, ք. Մարալիկում»,- ասված է նախարարության պատասխանում:

Ենթադրենք, որ մյուս 6 շահառուն, որ մեկ տարվա ընթացքում ավելացել են հերթագրվածների ցուցակում այս տարվա մանկատան շրջանավարտներն են, սակայն նրանց մասով նախարարությունը ոչինչ չի գրել, իսկ մեր մի հարցին էլ ընդհանրապես չի պատասխանել:

Նախարարությունից, մասնավորապես, հետաքրքրվել էինք` քանի՞ նախկին սան է այս տարի ստացել/ստանալու բնակարան պետությունից, սակայն այս հարցն այդպես էլ մնացել է անպատասխան: Ինչը ենթադրել է տալիս, որ պետությունը, փաստացի, այս տարվա ընթացքում ոչինչ չի արել մանկատան շրջանավարտներին բնակարանով ապահովելու ուղղությամբ (նկատենք` խոսքն այստեղ միայն հերթագրվածների մասին է, մինչդեռ գրեթե նույնքան շրջանավարտ, եթե ոչ ավելի, նույնիսկ հերթագրված էլ չեն ու անօթևան են):

Ի դեպ ավելացնենք, որ մեր ունեցած տեղեկությունների համաձայն այս տարի ևս նախատեսվում է սոցիալական տներում բնակարանների բաշխում նաև մանկատան շրջանավարտներին, սակայն թե ինչո՞ւ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչությունը այդ մասին մեզ պատասխանում չի տեղեկացնում` հարց է, որի պատասխանը թերևս կարելի է ստանալ ևս մեկ հարցում ուղարկելով (կամ էլ չստանալ):

Նոր կառուցվելիք և առաջիկայում հատկացվելիք սոցիալական տներում բնակարանների մասին տեղեկացնելու փոխարեն նախարարության պատասխանում կարդում ենք.

«Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ 12 շահառու չեն բնակվում իրենց տրամադրված բնակարաններում: Առ այսօր 7 շահառուի հետ իրականացվել է դատական կարգով պայմանագրերի լուծման գործընթաց: Տվյալ բնակարանները կտրամադրվեն այլ շահառուների»: Ստացվում է, որ փոխանակ բնակարանաշինությամբ զբաղվեն, նախարարությունը հույսը դրել է այլ շահառուներից բնակարանները խլելու (թեկուզև այդ գործընթացը լինի օրինական) և մյուսներին տրամադրելու վրա:

Եվ վերջին հարցը, որը նույնպես մնաց անպատասխան. հետաքրքրվել էինք, թե Վանաձորի մանկատան նախկին սաներ Թագուհի Քոչարյանն ու Ռոման Կուդաշինը, «Զատիկ» մանկատան նախկին սան Աշխեն Կոնինյան-Կոպանովան, որոնք վաղուց հերթագրված են, ե՞րբ վերջապես կստանան իրենց հասանելիք բնակարանը: Panorama.am-ը ստիպված էր կոնկրետ այս անձերի մասին հարցում անել, քանի որ, նախ, մենք գրել ենք նրանց խնդիրների մասին, իսկ բացի այդ, այս անձանց նախարարությունից կոնկրետ պատասխան չեն տալիս, մասնավորապես հիշյալ վարչության պետ Լալա Ղազարյանը և ստացվում է, որ նրանք տարիներ շարունակ անարդյունք գնում-գալիս են նախարարություն ու վերջն էլ չի երևում: Սակայն Panorama.am-ն էլ հաջողության չհասավ` Լալա Ղազարյանը ճիշտ համարեց մեզ էլ խուսափողական պատասխան տալ, թե.

«Ինչ վերաբերում է Ձեր 3-րդ կետի հարցադրմանը, ապա հայտնում եմ, նշված շահառուների բնակարանային խնդիրները կլուծվի ՀՀ կառավարության 2013 թվականի օգոստոսի 1-ի N 894-Ն որոշման համաձայն»,- ասված է պատասխանում:

Նշենք, որ մատնանշված փաստաթուղթը ամբողջական մի փաստաթուղթ է, որը վերաբերում է ընդհանուր համակարգին և սահմանում է կարգ`
բնակելի տարածության կարիք ունեցող սոցիալապես անապահով և հատուկ խմբերին դասված անձանց (ընտանիքներին) հաշվառելու, կացարանի և այլ սոցիալական ծառայությունների տրամադրման:

254 շահառուների հետևում մարդկային ճակատագրեր են, որոնք այսօր ոչ թե ապրում են, այլ գոյատևում մեծամասամբ անմարդկային պայմաններում` նկուղներում կամ վարձով, կիսաքանդ բնակարաններում, խոնավության մեջ երեխաների դաստիարակում ու մարդավայել ապագա ունենալու փոխարեն հիվանդություններ ձեռք բերում (մասնավորապես Աշխեն Կոնինյան-Կոպանովան): Մինչդետ պետական պաշտոնյաները, որոնք այդ պաշտոնում են նրանց կյանքը հնարավորինս թեթևացնելու, խնդիրները լուծելու համար, անգամ լրատվամիջոցի հարցումն են թողնում անպատասխան կամ տալիս ոչինչ չասող, լղոզված մի պատասխան, որն անգամ տարրական տեղեկատվություն իր մեջ չի պարունակում:

Նախորդիվ`

Մանկատան 85 շրջանավարտ անօթևան է, ևս 49-ն էլ գրեթե նույն կարգավիճակում են

Քշվածները. Դատավորի ներքին համոզումն ու մանկատան նախկին սաների խեղված ճակատագրերը 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}