Երեք թեկնածու կպայքարի Հայաստանի Գրողների միության նախագահի պաշտոնի համար
Հայաստանի գրողների միության նախագահի թափուր պաշտոնի համար պայքարելու են երեք թեկնածու՝ Էդվարդ Միլիտոնյանը, Դավիթ Սարգսյանը և Հովիկ Հովեյանը: Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց թեկնածուներին գրանցող հանձնաժողովի անդամ, ՀԳՄ վարչության քարտուղար Պետրոս Դեմիրճյանը: Նա ասաց, որ այսօր ժամը 16.00-ին ավարտվել է թեկնածուների առաջադրման վերջնաժամկետը:
Նշենք, որ Գրողների միության նախագահության պարտականություններն այժմ դրված է Էդուարդ Միլիտոնյանի վրա: Հոկտեմբերի 20-ին կկայանա ԳՄ արտահերթ համագումարը, որի ժամանակ էլ կընտրվի ԳՄ նոր նախագահ:
«Հարգելի բարեկամներս, րոպեներ առաջ ինձ հայտնեցին, որ հոկտեմբերի 20-ին կայանալիք Հայաստանի գրողների միության նախագահի ընտրության թեկնածուները պաշտոնապես երեքն են՝ Էդվարդ Միլիտոնյանը, Հովիկ Հովեյանը և Ձեր խոնարհ ծառան: Ակնկալում եմ արդար, թափանցիկ և քաղաքակիրթ ընտրություններ... Ասենք, գրողների ընտանիքին հակառակ տարբերակն անհարիր և անպատվաբեր կլինի: Հուսանք...»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սարգսյանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Panorama.am-ի հետ զրույցում ԳՄ վարչության անդամ Հուսիկ Արան ասել էր, որ Գրողների միության երիտասարդական թևը Գրողների միության նախագահի իր թեկնածուն է առաջադրելու: Սակայն, ինչպես տեսնում ենք գրանցված թեկնածուների ցուցակում երիտասարդ գրողներ չկան:
Մեզ հետ զրույցում, թե ինչո՞ւ երիտասարդ թեկնածու չի առաջադրվել հարցին ի պատասխան Հուսիկ Արան կարծիք հայտնեց, որ հավանաբար սթափ գնահատել են իրավիճակն ու հրաժարվել թեկնածու առաջադրելուց:
Հարցին՝ այսինքն շանսեր չեն ունեցե՞լ, ասաց. «Երևի, ենթադրում եմ»:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները