«ԱրմենՏել»-ը գործարկել է մինչև 512 Կբ/վ արագությամբ շարժական ինտերնետի անսահմանափակ սակագնային փաթեթ
«ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է շարժական ինտերնետի «512» անսահմանափակ սակագնային փաթեթի գործարկման մասին: Նոր առաջարկը, որը հասանելի է ֆիզիկական և իրավաբանական անձ հանդիսացող բաժանորդներին, հնարավորություն է տալիս օգտվել մինչև 512 Կբ/վ արագությամբ սիմետրիկ անսահմանափակ շարժական ինտերնետից: «512» սակագնային փաթեթի ամսեկան արժեքն է 2500 դրամ կամ օրեկան 83 դրամ:
Ընկերության մամուլի ծառայության հաղորդմամբ, «512» սակագնային փաթեթին միանալիս բաժանորդները կարող են ընտրել իրենց հարմար հետվճարային կամ կանխավճարային հաշվարկային համակարգն, ինչպես նաև 100 դրամ սակագնով ձեռք բերել Beeline USB-մոդեմ:
«ԱրմենՏել» ընկերությունն առաջարկում է իր հաճախորդներին կանխավճարային շարժական ինտերնետի սակագնային փաթեթ, որը մենք դարձրել ենք առավելագույնս պարզ և մատչելի բաժանորդների համար: Beeline անսահմանափակ շարժական ինտերնետի շահավետ առաջարկը հարմարավետ է համակարգիչների, դյուրակիր համակարգիչների կամ պլանշետների օգտատերերի համար, իսկ հաշվարկային համակարգի ընտրության հնարավորությունը և USB-մոդեմի ձեռք բերման անհրաժեշտությունը դարձնում են այն էլ ավելի հարամարավետ` թե´ ֆիզիկական, թե´ իրավաբանական անձանց համար»,- նշել է «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
Կանխավճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար միացման արժեքը կազմում է 1000 դրամ, ամբողջ գումարը հաշվանցվում է բաժանորդի հաշվեկշռին: Եթե հաճախորդը ցանկանում է ձեռք բերել USB-մոդեմ (Alcatel X300D), միացման գումարը տվյալ դեպքում կկազմի 5000 դրամ, որից 4900 դրամը կհաշվանցվի բաժանորդի հաշվեկշռին:
Հետվճարային հաշվարկային համակարգի բաժանորդների համար «512» սակագնային փաթեթին միանալիս միացման վարձ չի գանձվում, իսկ 100 դրամով USB-մոդեմ հաճախորդները կարող են ձեռք բերել ծառայությունից 12 ամիս օգտվելու պայմանագիր կնքելու դեպքում:
Ծառայության մասին լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք այցելել www.beeline.am կայք, ընկերության մոտակա գրասենյակ կամ զանգահարել 0611 անվճար հեռախոսահամարով:
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան