«Իրազեկ և պաշտպանված սպառող». Քաղաքապետարանն ավելացրել է 1 միկրոավտոբուսի համար 1 ամսվա կտրվածքով ծախսերը
Երևանի քաղաքապետարանի կողմից «Իրազեկ և պաշպանված սպառող» հասարակական կազմակերպությանն է այսօր ներկայացվել Երևան քաղաքում ավտոբուսով և միկրոավտոբուսով ուղևորափոխադրման ծախսերի հաշվարկների նախագծերը` 1 ավտոբուսի և 1 միկրոավտոբուսի համար 1 ամսվա կտրվածքով:
«Նախագծերի ուսումնասիրության ավարտից հետո Կազմակերպությունը հանդես կգա համապատասխան հայտարարությամբ»,-ասված է ՀԿ տարածած հաղորդագրության մեջ:
Panorama.am-ին ՀԿ նախագահ Բաբկեն Պիպոյանն ասաց, որ այս պահին ուսումնասիրում են ծավալուն փաստաթուղթը, գնահատականներ տալ առայժմ չեն կարող:
Նա միայն նշեց, որ քաղաքապետարանի կողմից ներկայացված թվերի համաձայն, մեկ միկրոավտոբուսի մեկ ամսվա ծախսերի ընդհանուր հաշվարկը կազմում է 1 մլն 45 հազար 90 դրամ: Այն իր մեջ ներառում է վառելիքի, շարժիչի յուղի, տեխնիկական սպասարկման, նորոգման, անվադողերի, մարտկոցի փոխարինման ծախսերը, հարկերը, տուրքերը, պարտադիր վճարները, ինչպես նաև ամորտիզացիոն ծախսերը:
ՀԿ նախագահի ներկայացմամբ, այս թիվը քաղաքապետարանի նախորդ ներկայացրած թվի համեմատ զգալիորեն ավելացել է:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հրապարակած հիմնավորման համաձայն մեկ միկրոավտոբուսի ամսական ծախսը կազմում է 807.190 դրամ:
Ըստ այդ հաշվարկի, միկրոավտոբուսով մեկ ուղևորի փոխադրման սակագինը կազմում էր 144.9 դրամ:
Նախորդող հրապարակում`
Քաղաքապետարանի «մաթեմատիկան» ու մաթեմատիկան
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները