Հասարակություն 12:07 16/10/2013

Պարենի համաշխարհային օրն է. «Սննդի համաշխարհային շուկան գործում է նրանց համար, ովքեր վճարունակ են»

Պարենի համաշխարհային օրվա առթիվ  ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) գլխավոր տնօրեն Խոսե Գրացիանո դա Սիլվան  ուղերձ է հղել, որտեղ նկատում է, մեծագույն անհաջողություն է, որ չնայած սննդի առատ պաշարներին, երկրի ավելի քան 7 միլիարդ ազգաբնակչության ավելի քան կեսի առողջությունը վտանգված է թերսնման կամ գերսնման պատճառով:

«Ողջ աշխարհում Պարենի համաշխարհային օրը տոնում են հոկտեմբերի 16-ին: Այդ օրը 1945թ. հիմնադրվել է Պարենի և Գյուղատնտեսության Կազմակերպությունը:

Ամեն տարի այդ օրը ողջ աշխարհի բնակիչները, որոնք այս կամ այն կերպ ներգրավված են պարենային համակարգի տարաբնույթ բաղկացուցիչներում, համախբվում են և ևս մեկ անգամ կարևորում պարենի դերը մեր կյանքում և դիտարկում այդ համակարգը ավելի կատարելագործելու հնարվորությունները: Սննդի արտադրությունը բավականին բարդ գործընթաց է՝ ամենասկզբից մինչ այն պահը, երբ այն հայտնվում է սպառողի սեղանին, այն ներառում է բազում քայլերի հաջորդականություն և մասնակիցների՝ ոչ միայն ֆերմերների կամ ձկնորսների, այլև առաջատար տեխնոլոգիաների մշակմամբ զբաղվող գիտնականների, ֆերմերային հումքանյութերի մատակարարների, պարենամթերք փոխադրողների, պահեստավորորղների, վերամշակողների, ինչպես նաև այն վաճառողների շրջանում:

Սննդի սպառողները մենք բոլորս ենք, և մեզնից է կախված՝ որոշել մեր նախընտրելի սննդի տեսակը, դրա ձեռքբերման եղանակը, պատրաստման ձևը, և մեր երեխաների քանակը՝ ահա այն գործոնները, որոնցով պայմանավորվում է սննդի ընդհանուր պահանջարկի սանդղակը և բնույթը:

Պարենային համակարգի բարեհաջող գործունեության ցուցանիշ կարող է հանդիսանալ այն, որ առկա լինի ողջամիտ հավասարակշռություն պարենի համաշխարհային պահանջարկի և առաջարկի միջև: Այս տարվա Պարենի համաշխարխային օրվա թեման է՝ «Կենսունակ պարենային համակարգեր պարենային անվտանգության և սննդի գծով», որով մեզ առաջարկվում է խորհել՝ արդյոք համակարգը անխափան է աշխատում և ինչ կարելի է անել այն բարելավելու համար:

Բավականին սահմանափակ պահանջարկի և առաջարկի տեսանկյունից նայելով հարցին՝ կարող ենք ասել, որ 1945թ-ից ի վեր պարենային համակարգն աշխատել է բավականին լավ: Աշխարհի ազգաբնակչությունը եռապատկվել է այս ժամանակահատվածում և մեկ անձին հասանելի պարենի միջին քանակը ավելացել է 40 տոկոսով: Սա բացառիկ ձեռքբերում է և շատ տնտեսագետներ այն կհամարեն «շուկայի» արդյունավետության ցուցանիշ, որը համապատասխան առաջարկ է ապահովում աճող պահանջարկի գծով, այդպիսով ձևավորելով ավելի զարգացած և ապահովված ազգաբնակչություն:

Այնուամենայնիվ, եթե ավելի մանրամասն ուսումնասիրենք այս խնդիրը, ապա կնկատենք, որ պարենային համակարգի գործունեությունում առկա են զգալի թերություններ:

Մեծագույն անհաջողությունն այն է, որ չնայած սննդի առատ պաշարներին, երկրի ավելի քան 7 միլիարդ ազգաբնակչության ավելի քան կեսի առոջությունը վտանգված է թերսնման կամ գերսնման պատճառով: Դեռևս երեք տարի առաջ սովի վտանգը ստիպեց միլիոնավոր սոմալիացիների լքել իրենց տները՝ սնունդ հայթայթելու նպատակով, և ըստ տվյալների՝ մոտ 260,000 մարդ, մեծամասնությունը՝ երեխաներ, մահացան սովին: Սա թերևս զարհուրելի հիշեցում է այն մասին, որ սննդի համաշխարհային շուկան գործում է նրանց համար, ովքեր վճարունակ են, սակայն չի արձագանքում չքավորների կարիքներին:

Անգամ մեր օրերում, մոտ 840 միլիոն մարդ ամեն օր սննդի պակաս է զգում, որի արդյունքում նրանք զրկվում են աշխատունակությունից, նրանց երեխաները թերզարգացած են մնում, հակված են հիվանդությունների, ինչն էլ հանգեցնում է մանկական մահացության սրընթաց աճի: Մոտ երկու միլիարդ մարդ ունի թերսնման խնդիր: Գծապատկերի հակառակ բևեռում են 1.5 միլիարդ մարդիկ, որոնք տառապում են ավելորդ քաշից կամ ճարպակալումից, և որոնք ավելի շատ սնունդ են սպառում քան անհրաժեշտ է նորմալ կենսագործունեության համար, այդպիսով վտանգելով իրենց առողջությունը, առաջացնելով դիաբետի, սրտանոթային և այլ հիվանդությունների վտանգ:

Ըստ այդմ, պարզ է դառնում, որ «շուկան» պարենային հասանելիությունը ինքնստինքյան չի վերծանում ավելի լավ սննդի, առողջության, վերարտադրության և ի վերջո՝ համընդհանուր բավարարվածության: «Շուկայի» ամենաակնառու անհաջողությունը կայանում է նրանում, որ պարենի ամենամեծ կարիք ունեցող հատվածը հնարավորություն չունի ձևավորել պահանջարկ, քանի որ նրանք գտնվում են չքավորության մեջ: Նրանք հայտնված են սովի ծուղակում, որն ինքնավերականգնելի է , քանի որ նրանք չունեն իրենց ընտանիքի պահանջների բավարարման համար անհրաժեշտ սնունդը գնելու կամ արտադրելու հնարավորությունները: Եվ այն, որ պարենամթերքով լի աշխարհում կա սով, դա իրապես մեծագույն ամոթ է:
Եվս մեկ անհաջողություն կարելի է համարել ներկայիս պարենային համակարգի ոչ կենսունակ լինելը: Սա պայմանավորված է ինչպես շրջակա միջավայրի, այնպես էլ մարդկային գործոններով:

Սննդի արտադրության արտասովոր աճը մեծագույն ծանրաբեռնվածություն է ստեղծել բնական ռեսուրսների համար: Այն առաջացրել է հողերի որակազրկում, ջրերի աղտոտում և սպառում, անտառահատում, վայրի ձկնատեսակների պաշարների վերացում, կենսաբազմազանության կրճատում: Այդպիսով, նշված ռեսուրսները սպառվելով՝ ավելի ու ավելի պակաս են բավարարում եկող սերունդների, մեր երեխաների պարենային կարիքները: Ֆերմերային համակարգերի հզորացումը, սննդի զանգվածային վերացման հետ համատեղ առաջացնում են ջերմոցային գազերի զգալի արտանետումներ, որոնք իրենց հերթին կստեղծեն դժվարություններ ֆերմերային տնտեսությունների կայացման համար: Անգամ վճարունակ սպառողները դեռևս չեն վճարում այդ վնասի արժեքը, որևէ կերպով չփորձելով նպաստել բնական պաշարների վերականգնմանը կամ մաքրմանը:

Կարելի էր ենթադրել, որ աճող պարենային պահանջարկը պետք է հանգեցներ ֆերմերային և ձկնաբուծական տնտեսությունների ծաղկուն զարգացման, և արտադրողականության մեծացման: Սակայն, որքան էլ որ հակասական թվա՝ պարենային հասանելիության մեծացման հաջողությունը՝ առևտրի պաշտպանության և սուբսիդավորման քաղաքականության ֆոնի վրա հանգեցրել է ֆերմերային տնտեսությունների մրցունակության նվազեցման՝ մեծածախ առևտրի, ագրոտնտեսությունների և մանրածախ առևտրի մասնակիցների համեմատ, և արդյունքում ֆերմերային տնտեսությունները զարգացող երկրներում հայտնվել են աղքատության շեմին: Արդյունքում՝ երկրի չքավոր ազգաբնակչության 70 տոկոսն ապրում է գյուղական վայրերում և իրենց սննդի սպառման մեծ մասը ստանում են պարենի արտադրությունից:

Այսօր՝ համաշխարհային պարենի օրը, եկեք մտքեր փոխանակենք և կիսենք մեր փորձը՝ հասկանալու համար, թե ինչպես լավագույնս լուծել այս երկու մեծ բարդությունները՝ պարենային հասանելիության մեծացումը ինչպես վերածել համայն մարդկության համար հասանելի պարենային ռեսուրսի, և, ինչպես կատարել դեպի շրջակա միջավայրը խնայող արտադրության և սպառման համակարգերի այնքան անհրաժեշտ անցումը: Մենք բոլորս կարող ենք մեր դերն ունենալ դրանում՝ առաջին հերթին մեր կենսակերպը փոխելով, և դա պարտադիր քայլ է, եթե մենք ցանկանում ենք ձերբազատվել այն սահմռկեցուցիչ իրադրությունից, որի մասին խոսեցի վերևում:

Ես վստահ եմ, որ մենք կարող ենք մեծ հաջողությունների հասնել այս երկու ասպարեզներում: Ներկայումս բազմաթիվ վկայություններ ունենք տարբեր երկրներից, որոնք իրենց պարտքն են համարում իրենց ազգաբնակչությանն ապահովելու սննդից օգտվելու մարդկային իրավունքով. այդպիսի մոտեցումը կարող է արագ արդյունքներ ապահովել սովի և թերսնման խնդրի լուծման գործում: Նման միջոցառումներից կարող են լինել՝ դպրոցական սննդի ծրագրերը, դրամական միջոցների փոխանցումը ամենակարիքավոր ընտանիքներին, ինչը նրանց հնարավորություն կընձեռի չեզոքացնել սննդի պակասը և ապրել արժանավայել: Սննդի կարիքները պահանջարկի վերածելով՝ նման ծրագրերը կարող են խթանել տեղական շուկաներում գործող փոքր ֆերմերային տնտեսություններին:

Իրավահավասար առևտրի և պարենի դանդաղ շրջանառության, ինչպես նաև պարենային և անտառային արդյունաբերության՝ կենսունակ կառավարվող ռեսուրսների շարքին դասմամբ, մենք կհասնենք նրան, որ անհատ սպառողը կհասկանա որ իր՝ գնման որոշումը կարող է նպաստել ֆերմերների և ձկնորսական տնտեսությունների կենսամակարդակի բարելավմանը և նրանք խթան կունենան անցնել ավելի կենսունակ արտադրության տեսակների:
FAO-ի անդամ երկրները վերջերս վերահաստատել են Կազմակերպության երկու կարևորագույն առաջնահերթությունները, այն է՝ սովի և թերսնման շուտափույթ վերացում և անցում կենսունակ պարենային արտադրության և սպառման համակարգերի կիրառման:

Ես հավատացած եմ, հարգելի ընթերցող, որ կարող ենք հույս դնել ձեր օժանդակության վրա՝ այդ նպատակները հնարավորինս սեղմ ժամանակում իրագործելու ճանապարհին»,-ասված է ուղերձում:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:31
Հեռու չէ այն օրը, երբ ժամանակավոր պարտությունը կփոխարինենք հաստատուն հաղթանակով. Առուշ Առուշանյան
Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հեռու չէ այն օրը, երբ բոլորս միասին Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց...
Աղբյուր` Panorama.am
23:06
Տիրոջը նաև խնդրելու ենք այն ամբողջ ուղղությունը, ճանապարհը, որը մեզ ուղիղ կտանի արդարության և հաղթանակների. Բագրատ սրբազան
«Ներքին ուժականությամբ և զորությամբ Աստծո հետ առանձնանալով, մեր Տիրոջը նաև խնդրելու ենք այն ամբողջ ուղղությունը, ճանապարհը, որը մեզ ուղիղ...
Աղբյուր` Panorama.am
22:44
Վեհարանում տեղի է ունեցել միջեկեղեցական պատվիրակությունների և ներկայացուցիչների հանդիպում
Մայր Աթոռից հատնում են, որ Ս. Էջմիածնում տեղի ունեցավ միջեկեղեցական պատվիրակությունների ու ներկայացուցիչների հանդիպում «Սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
22:39
Սեպտեմբերի 30-ին մանդատները վայր չդնող պատգամավորները միջավայր են ստեղծելու ՀՀ-ի կործանման համար. Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը գրում է. «Եթե սեպտեմբերի 30-ին Ազգային ժողովի այն պատգամավորները, ովքեր Սահմանադրական...
Աղբյուր` Panorama.am
22:30
Նուբար Աֆեյանը կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ռուբենին և Բաքվում ապօրինի պահվող բոլոր հայ գերիներին
Գործարար և բարերար Նուբար Աֆեյանը X-ի իր միկրոբլոգում գրել է. «Լրացավ մեկ տարին, ինչ իմ ընկեր, գործընկեր Ռուբեն Վարդանյանը բռնի և ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվն աճել է
Մախաչկալայում գազալցակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է վեց մարդ, այդ թվում՝ երկու երեխա։ Այս մասին իր Telegram ալիքում հայտնել...
Աղբյուր` Panorama.am
21:44
Բաղրամյան պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում և Մաշտոցի պողոտայում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել երթևեկության փոփոխության վերաբերյալ․ «Ս.թ. սեպտեմբերի 28-ից   Բաղրամյան...
Աղբյուր` Panorama.am
21:21
Հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում
Սեպտեմբերի 27-ին, ժամը 15:10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության «9-11» ճգնաժամային կառավարման...
Աղբյուր` Panorama.am
20:44
Կապանում խաչքար է տեղադրվել՝ 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին
Արցախյան 44-օրյա պատերազմի չորրորդ տարելիցի կապակցությամբ, այսօր՝ սեպտեմբերի 27-ին, Կապանի համայնքապետարանի աշխատակազմի անդամները՝ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
20:30
Աշոտ Մովսիսյանը՝ ծանրամարտի երիտասարդական ԱԱ-ի բրոնզե մեդալակիր
Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության մրցումային վերջին օրը Աշոտ Մովսիսյանը, երկամարտում գրանցելով 366 կգ արդյունք, նվաճեց բրոնզե մեդալ:...
Աղբյուր` Panorama.am
20:17
Նեթանյահուն ՄԱԿ-ի ամբիոնից Գազայում պատերազմի ավարտի պայմաններից է խոսել
Գազայի հատվածում պատերազմը կավարտվի միայն այն դեպքում, եթե պաղեստինյան անկլավն ապառազմականացվի, բոլոր պատանդներն ազատ արձակվեն, և արմատական...
Աղբյուր` Panorama.am
20:05
Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է Հայոց ցեղասպանության մասին հայտարարություն չանելու դիմաց թուրք պաշտոնյաներից կաշառք ստանալու համար
Նյու Յորքի քաղաքապետ Էրիկ Ադամսը խոստացել է մնալ իր պաշտոնում այն բանից հետո, երբ դաշնային դատախազները նրան մեղադրանքներ են ներկայացրել։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
19:53
Բագրատ Սրբազանը մեկնել է Հայաստանի վանքերից մեկը եռօրյա առանձնության, աղոթքի, պահեցողության և ծոմապահության
«Սրբազան պայքար»-ը տեղեկացնում է․ «Սիրելի հայրենակիցներ, Սրբազան պայքարի՝ հոկտեմբերի 2-ին մեկնարկող ...
Աղբյուր` Panorama.am
19:43
ՔՊ խմբակցության 27 պատգամավոր է միացել Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու ստորագրահավաքին
 ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 27 պատգամավոր է միացել արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանին պաշտոնանկ անելու...
Աղբյուր` Panorama.am
19:28
Փոթիում կկառուցվի բազմաֆունկցիոնալ տերմինալ
Փոթիի ազատ արդյունաբերական գոտում (FIZ) կկառուցվի նոր բազմաֆունկցիոնալ տերմինալ՝ 30 հա տարածքով։ Ծրագիրը կիրականացվի ուզբեկ գործընկերների...
Աղբյուր` Panorama.am
19:14
ԼՂ քաղաքացիների բնակապահովման ծրագրում փոփոխություններ են եղել
2020 թ․ տեղահանված այն անձինք, որոնք հանդիսացել են ԼՂ առանձին շրջաններից տեղահանված ընտանիքների բնակապահովման պետական աջակցության ծրագրի շահառու...
Աղբյուր` Panorama.am
19:06
ՖԻՖԱ-ն կարող է հրաժարվել Աշխարհի 2025թ․ ակումբային առաջնությունից
ՖԻՖԱ-ն նախատեսում էր հաջորդ ամառ անցկացնել ակումբային աշխարհի առաջնությունը ընդլայնված ձևաչափով՝ 32 մասնակիցներով։ Բայց, ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Ռուբենը, երբ Արցախ էր գնում, գիտեր` մի օր կարող է բանտում հայտնվել․ Նուբար Աֆեյան
Մենք եկեղեցու առջև ենք և եկեղեցու իմաստն է՝ այլերին թշնամի չանվանել։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց անվանի...
Աղբյուր` Panorama.am
18:14
Էրդողանն ԱՄՆ-ից ակնկալում է այլ վերաբերմունք Թուրքիայի նկատմամբ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ԱՄՆ-ից վերադառնալիս, ինքնաթիռում պատասխանել է լրագրողների հարցերին: Էրմենիհաբերի փոխանցմամբ՝...
Աղբյուր` Panorama.am
18:13
Պա´պ, բան մի ասա էլի, չես էլ կարա պատկերացնես, թե ինչ ա կատարվում հիմա պոստերում.... Զոհված Հակոբի վերջին խոսքերը
44-օրյա պատերազմում զոհված Հակոբ Ռոստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը գրում է. «Պա´պ, բան մի ասա էլի, դու չես էլ կարա պատկերացնես թե...
Աղբյուր` Panorama.am
18:06
ԳԱԱ-ում մեկնարկեց «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» գիտաժողովը՝ նվիրված Գագիկ Գինոսյանի հիշատակին
Սեպտեմբերի 27-ին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայում մեկնարկել է «Պարի ծիսական և բանահյուսական ենթատեքստը» եռօրյա գիտաժողովը՝...
Աղբյուր` Panorama.am
17:57
Ինձ համար անհասկանալի է մեր իշխանության լռությունը գերիների հարցում. Վահան Զանոյան
Երևանի կենտրոնում գտնվող Սուրբ Աննա եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանի ձեռամբ կատարվում է միասնական աղոթք՝ Բաքվի բանտում ապօրինի...
Աղբյուր` Panorama.am
17:37
Ուսուցիչները բողոքում են՝ չեն կարողացել միանալ օնլայն հանդիպմանը
ԿԳՄՍ նախարարի պաշտոնը զբաղեցնող Ժաննա Անդրեսայանը երեկ օնլկայն հանդիպում էր կազմակերպելլ դպրոցների տնօրենների ու ուսուցիչների հետ։ Շատ...
Աղբյուր` Panorama.am
17:33
Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ում չանդրադարձավ Բաքվի բանտերում պահվող գերիների խնդրին. Գեղամ Ստեփանյան
«Ես կարծում եմ, որ քաղաքական հարթակում բավարար չափով ջանքեր չեն ներդրվում Բաքվում գտնվող հայ գերիների ու պատանդների վերադարձի ուղղությամբ»
Աղբյուր` Panorama.am
17:27
Ձկնորսները վաճառել են իրենց որսած երկու ձուկը և դարձել միլիոնատերեր
Բենգալյան ծոցում ձկնորսները երկու հազվագյուտ ձուկ են վաճառել 1,5 մլն ռուփիով։ Այդ մասին հաղորդում է Kalinga TV-ն։ «Մոտ 199 կիլոգրամ...
Աղբյուր` Panorama.am
17:05
ՀՀ տնտեսական ակտիվության աճը կրկին դանդաղել է. «ԼՈՒՅՍ» հիմնադրամ
«ԼՈՒՅՍ» հիմնադրամը վերլուծել է ՀՀ տնտեսության սոցիալ-տնտեսական զարգացումները 2024թ. հունվար-օգոստոս ամիսներին։ • Ինչպես և...
Աղբյուր` Panorama.am
17:03
Էլինա Ավանեսյանը դուրս է եկել Պեկինում ընթացող մրցաշարի երրորդ շրջան
Հայաստանը ներկայացնող թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը Պեկինի Մաստերս մրցաշարում դուրս է եկել երրորդ շրջան։  Մրցաշարի երկրորդ շրջանում...
Աղբյուր` Panorama.am
16:46
Մեր շախմատիստները դարձել են միջազգային օրինակներ, իսկ նրանց հաղթանակները շարունակում են հնչեցնել Հայաստանի անունը ամբողջ աշխարհում։
«Սիրելի հայրենակիցներ, մեծ հպարտությամբ և հուզմունքով ցանկանում ենք կիսվել մեր պատմական հաջողությամբ: Հայաստանի տղամարդկանց շախմատի...
Աղբյուր` Panorama.am
16:42
Ինչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին
Երևանում սեպտեմբերի 27-ի ցերեկը, 28-30-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։  Հոկտեմբերի 1-ին կեսօրից հետո, 2-ին ժամանակ առ ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
16:41
Սեպտեմբերի 28-ին և 29-ին Էջմիածնում երթևեկությունը կվերակազմակերպվի
Սեպտեմբերի 28-ին և 29-ին տեղի ունենալիք Մյուռոնօրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին Վաղարշապատում երթևեկությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով
14:57 27/09/2024

18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}