ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը
ԱՄՆ պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին բրֆինիգի ընթացքում ևս հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հայտարարությունն այն մասին, թե ԱՄՆ պաշտոնական անձինք խորհուրդ են տվել Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի ներկայացուցչին տալ ձայների 25%-ը, իսկ 74-75%-ը վերցնել իրենց:
Այն հարցին, թե արդյոք այդ հայտարարությունը համապատասխանում է իրականությանը, Ջեն Փսակին բացասական է պատասխանել: «Ինչքանով ինձ հայտնի է` մեր դեսպանությունն այդ կապակցությամբ հանդես է եկել հայտարարությամբ: Կարող եմ այն ուղարկել բոլոր հետաքրքրված անձանց: Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի հայտարարությունը բացարձակ սուտ է»:
Հիշեցնենք, որ նախօրեին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը «Ազատություն» ռադիոկայանին հայտնել է, որ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի հնչեցրած տեղեկատվությունն այն մասին, թե ԱՄՆ-ն իբրև թե խորհուրդ է տվել միասնական ընդդիմադիր թեկնածու Ջամիլ Հասանլիին տալ ձայների 25%-ը, սուտ է:
Նշենք, որ հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում անցկացվել են նախագահական ընտրություններ, որտեղ գործող նախագահ Իլհամ Ալիևը հաղթել է ձայների 84,58%-ով: Ըստ նախնական տվյալների` երկրորդ տեղում է ընդդիմադիր Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի միասնական թեկնածու Ջամիլ Հասանլին: Նա ստացել է ձայների 5,54%-ը:
Նախորդիվ`
Ալիևի աշխատակազմի ղեկավար. ԱՄՆ-ն առաջարկել է Ադրբեջանին «նկարել» նախագահական ընտրությունների արդյունքները
ԱՄՆ դեսպանությունը հերքել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարի և պաշտպանության նախարարի հայտարարությունը
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա