«Washington Post». Ալիևի երրորդ ժամկետը` ի՞նչ է լինելու հետո
«Washington Post» պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հոկտեմբերի 9-ին կայացած նախագահական ընտրություններին ու նշել, որ այն տեղի է ունեցել մի շարք խախտումներով:
«Ըստ ԵԱՀԿ դիտորդական առաքելության, Ադրբեջանում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել ազատ արտահայտվելու, հավաքներ անցկացնելու իրավունքների լուրջ սահամանփակումներով, որոնք էլ թեկնածուների համար հավասար մրցակցության դաշտ չեն ապահովել: Ադրբեջանը ընտրություններ անցկացնելու հարցում բռնապետ է` «հերթական ընտրությունն անցկացվում է Ազգային օրենսդիրի և գլխավոր գործադիրի մասնակցությամբ, սակայն նրանք չեն կարողանում այն իրականացնել ազատության և արդարության ժողովրդավարական չափանիշներին համապատասխան:
Բռնապետ պետություններում ընտրությունների նպատակը ցույց տալ, որ դիկտատուրան կարող է շանը հնարքներ սովորացնել, վախեցնել բնակչության մեծ մասին, այնպես որ ցանկացած ընդդիմություն ընտրվելու հնարավորություն չունենա:
ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի կողմից հրապարակված զեկույցի համաձայն, Ադրբեջանում ընտրություններն անցել են մի շարք խախտումներով` ընտրական կարուսելներ և լցոնումներ: Թե ԱՄՆ-ի, թե Մեծ Բրիտանիայի և Եվրամիության պաշտոնյաները բոլորն էլ քննադատել են Ադրբեջանում տեղի ունեցած ընտրությունները, սակայն ԵԽԽՎ-ն ոչ մի մանիպուլյացիա չի գտել:
Մինչ դժվար է որոշել թե արդյոք այս ընտրություններում մանիպուլյացներն ավելի շատ էին, թե նախորդ, մի բան հստակ է. այդ ջանքներն օգնեցին Ալևին օրինակականցնել իր վիճահարույց երրորդ ժամկետը»,-գրում է պարբերականը:
«Ալիևի երրորդ ժամկետ` ինչ է լինելու հետո» խորագրի ներքո պարբերականը գրում է. «Ռեժիմի ամենաուժեղ խոցելի տեղը տնտեսությունն է, որը մեծ մասամբ կախված է նավթի արտարդրության դինամիկայից և միջազգային հարթակում նրա գնից: Սակայն նավթի եկամուտների անկումը և այլընտրանքային սեկտորների վատ զարգացումը հանգեցնում են նրան, որ Ալիևը, եթե ցանկանում է մնալ գահին, պետք է ընտրություն կատարի ինչ պետք է հետագայում անել:
Գոյատևման համար դիվերսիֆիկացիան կլինի հրամայական, սակայն դրա փաստացի կիրառումը կարող է սպառնալիք լինել ռեժիմի համար. ոչ պետական, դերակատարների` ռեժիմի հովանու ներքո չգտնվողների առջև տնտեսության դռները բացելով կարող է ամրապնդել հասարակական խմբերի ինքնավարությունն ու ուժեղությունը»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա