Նախարար. Գնի ու որակի համադրելիության տեսանկյունից Հայաստանի բժշկական կրթության համակարգն մրցունակներից մեկն է աշխարհում
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի Առողջապահության և ընտանիքի բարեկեցության նախարարության պատվիրակությանը: ԿԳՆ պաշտոնական կայքի տեղեկացմամբ, հանդիպման ընթացքում քննարկվել են բժշկական կրթության որակավորումների փոխադարձ ճանաչման և Երևանի Պետական բժշկական համալասրանում սովորող հնդիկ ուսանողների ուսման և կեցության պայմաններին վերաբերող հարցերը:
Կարևորոելով հայ-հնդկական կրթական համագործակցությանը ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը՝ հույս է հայտնել, որ արդեն ձևավորված ավանդական կապերը նոր զարգացում կունենան: Նշելով, որ ԵՊԲՀ-ում այժմ ուսանում է շուրջ 700 հնդիկ ուսանող, սակայն Հնդկաստանում բժշկական կրթության պահանջարկն համեմտաբար ավելի մեծ է՝ հնդկական կողմը առաջարկ է ներկայացրել Հնդկաստանի քաղաքացիների համար բժշկական համալսարանի կրթական ծրագրերեն առավել մատչելի ու թափանցիկ դարձնել:
Նախարարը նշել է, որ ՀՀ կառավարություն առաջնային համարում է օտրաերկրյա դիմորդների և ուսանողների ներգրավումը Հայաստանի բարձրագույն կրթության հաստատություններում և պատրաստ է քննարկել բոլոր հարցերն ու առաջարկվող արդյունավետ լուծման տարբերակները: Ներկայացնելով մասնավորապես Հայաստանում բժշկական կրթության համակարգը՝ նախարարն ընդգծել է, որ գնի ու որակի համադրելիության տեսանկյունից Հայաստանի բժշկական կրթության համակարգն մրցունակներից մեկն է աշխարհում:
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա