Հայկական և վրացական ձեռնարկատիրության առանձնահատկություններն ըստ Համաշխարհային բանկի
Հայաստանում ձեռնարկությունների հիմնադիրների 75%-ը ունեն բարձրագույն կրթություն, այնինչ Վրաստանում ընկերությունների հիմնադիրների միայն 44%-ն է բակալավրի աստիճանով: Այս մասին նշված է վերջերս Համաշխարհային բանկի հրապարկած ծավալուն զեկույցում (Fostering Entrepreneurship in Armenia), որը հանգամանալից անդրադարձել է հայկական ձեռնարկատիրության առանձնահատկություններին ՝ համեմատություն անցկացնելով վրացական ընկերությունների հետ:
Զեկույցի համաձայն՝ ուսումնասիրվող հայկական ընկերությունների 57%-ն ունեն մեկ հիմնադիր: Ընկերությունների միայն 4%-ն ունեն 3-4 համահիմնադիր: Հայկական ընկերությունների 50%-ը նախորդ հինգ տարիներին իրականացրել են տարբեր տեսակի հետազոտական աշխատանքներ և 55%-ը նախատեսում է իրականացնել նման հետազոտություններ գալիք երկու տարիներին: Վրացական ընկերությունների 90%-ը չեն իրականացրել նմանատիպ հետազոտություններ: Հարցմանը մասնակցած հայկական ընկերությունների 67%-ը նախորդ երեք տարիների ընթացքում թողարկել են նոր կամ արդիականացված արտադրանք և մատուցել ծառայություն, իսկ վրացական ընկերությունների՝ միայն 7%-ը:
Հիմնադիրների և ընկերության բնութագիրը, ռազմավարությունը, նորարարական գործունեությունը, շուկայական միջավայրը բնորոշիչների հիման վրա անկացրած Համաշխարհային բանկի ուսումնասիրությունը թույլ է տալիս եզրակացնելու, որ հայկական ընկերություները վրացական ընկերությունների նկատմամբ ունեն նախանձելի առավելություններ, մինչդեռ Վրաստանի ներդրումային միջավայրը հայ գործարարների համար ավանդաբար դիտվում է ավելի գրավիչ և հեռանկարային:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները