Բ. Նավասարդյան. Մաքսային Միությանն անդամակցելը կազդի Հայաստանում խոսքի ազատության վրա
Այս տարվա ընթացքում Հայաստանում կայացած ընտրություններն որակյալ լուսաբանվեցին, քանի որ հրահանգ կար՝ պետք է միջազգային դիտորդներին ապացուցեին, որ Հայաստանում գործում է խոսքի ազատությունը, սակայն այսօր պատկերը կրկին նույն է՝ «տեղեկատավական դաշտը հիասթափեցնող է»: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիտարկում արեց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը:
Նրա կարծիքով, Մաքսային միությանն անդամակցելուց հետո Հայաստանում խոսքի ազատության վիճակն ավելի կվատթարանա, խոսքի ազատության սահմանափակումները առանձին դեպքերում կդառնան լուրջ մարտահրավեր:
Երևանի մամուլի ակումբի նախագահը նշեց, որ իրեն առավել մտահոգում է Հայաստանում գործող հեռուստաընկերությունների վիճակը, մասնավորապես առանձնացրեց Հանրային հեռուստաընկերությունը: Ըստ նրա, թեև հայեցակարգի փոփոխություն է տեղի ունեցել, բայց կրկին Հանրային հեռուստաընկերության աշխատանքը բավարար չէ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով