Պուտինն ու էրդողանը կհանդիպեն Մոսկվայում
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը կհանդիպեն Մոսկվայում մինչ աշնան վերջ: Այս մասին «Ռիա Նովոստի» գործակալության հետ զրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
Նրա խոսքերով, Մոսկվայում նախատեսված է անցկացնել բարձր մակարդակով ռուս-թուրքական համագործակցության խորհրդի հերթական, չորրորդ նիստը: Նման հանդիպման անցկացման պայմանավորվածությունը ձեռք էր բերվել նախորդ տարի դեկտեմբերին Անկարայում կայացած Պուտին-Էրդողան բանակցությունների ժամանակ: Սույն հանդիպումը ամփոփելու է մեկ տարվա ընթացքում իրականացված աշխատանքն ու դրա արդյունքները:
Մեշկովի խոսքերով, խորհրդի շրջանակներում գործում է ռազմավարական ծրագրավորման համատեղ խումբ, որը գլխավորում են երկու երկրների արտգործնախարարները, ովքեր, ի թիվս այլ հարցերի, պատասխանատու են միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի, առևտրատնտեսական համագործակցության հարցերով ռուս-թուրքական միջկառավարական հանձնաժողովի աշխատանքների, ինչպես նաև հասարակայնության ֆորումի համար:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով