Գուրգեն Եղիազարյան. Արցախի ճակատագիրը կարող է որոշել միայն Արցախի ժողովուրդը (Տեսանյութ)
Եթե վերջին տարիներին ինչ-որ մի նորմալ խորքային քայլ եղել է, ապա դա Զորի Բալայանի նամակն է: Անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը:
Վերջինս զարմանք հայտնեց, որ Զորի Բալայանի քայլը նման բուռն արձագանք է առաջացրել:
Գ. Եղիազարյանը նշեց, որ ներկայումս Հայաստանում առկա են բազմաթիվ խորքային խնդիրներ, որոնց վրա հասարակությունը ուշադրություն չի սևեռում, փոխարենը բուռն քննարկելով Զորի Բալայանի նամակը, ընդ որում, ուշադրություն դարձնելով նամակի միայն մի քանի հատվածների վրա:
«Իշխանությունները հասկանալով, որ «Առաջ Հայաստան» հեքիաթով չեն կարողանում խաբել ժողովրդին, հորինեցին մեկ ուրիշ հեքիաթ` «Ապահով Հայաստան: Գնացեք տեսեք, թե ինչպես են մարդիկ իրար հերթ չտալով փախնում ապահով Հայաստանից»,-ասաց Գ. Եղիազարյանը:
Բանախոսն ասաց, որ նա որևէ վատ բան չի տեսնում, որ Զորի Բալայանը իր նամակում մեջբերում է Գյուլիստանի պայմանագիրը: ՍԴՀԿ նախկին անդամի կարծիքով, եթե Զորի Բալայանի նամակը, «մտածված դիվանագիտական քայլ էր», ապա դա միայն ողջունելի է:
Գ. Եղիազարյանը մեջբերելով Մոսկվայի հանձնման պատճառով Կուտուզովին հասցեագրված քննադատությունը նշեց, որ բազմաթիվ քայլերի իրական իմաստը հայտնի է դառնում միայն ապագայում:
Գ. Եղիազարյանի կարծիքով, որևէ մեկը, այդ թվում Զորի Բալայանը չի կարող որոշել Արցախի ճակատագիրը:
«Արցախի ճակատագիրը կարող է որոշել միայն Արցախի ժողովուրդը»,-հավելեց Գ. Եղիազարյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան