Դիտարկումն ընդհատվել է. միջնորդները պետք է հետևություններ անեն
«Այն ինչ տեղի է ունեցել շփման գծում, դրա մասին մենք բազմիցս զգուշացրել էինք, մնում է միջազգային հանրությունը հետևություններ անի»,- մեկնաբանելով շփման գծում իրականացված պլանային դիտարկման ընդհատմանը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ԵԿՄ անդամ Կարեն Սարիբեկյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ հոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:
Ըստ Սարիբեկյանի՝ միայն միջազգային հանրության հետևողականությունը հնարավորություն կտա գոնե նվազեցնել շփման գծում տիրող հրադադարի ռեժիմի հաճախակի խախտումները:
«Սա այն իրավիճակն է, երբ ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչներն ականատես են եղել Ադրբեջանի կողմից իրականացվող խախտումներին ու հիմա շատ բան կախված է նրանց գործողություններին: Աչք կփակե՞ն, թե՝ չէ, սա դեռ պարզ չէ, բայց իրենց արձագանքից շատ բան է կախված»,- ավելացրեց պատգամավորը:
Նախորդիվ`
Ս. Հասրաթյան. Համանախագահ երկրների ներկայացուցիչները պետք է իրերը կկոչեն իրենց անուններով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները