Վիլնյուսում փաստաթուղթ կստորագրվի. Կ.Նահապետյան
Նոյեմբերի 29-ին Վիլնյուսում Հայաստանը ԵՄ-ի հետ կոնկրետ փաստաթուղթ կստորագրի: Այս մասին Ազգային Ժողովում այսօր հայտարարեց ՀՀԿ-ական Կորյուն Նահապետյանը, ով, սակայն, դժվարացավ ասել, թե իր կողմից կանխատեսվող այդ փաստաթուղթն ինչ բովանդակություն կունենա.
«Եվրամիության հետ մեր երկրի բանակցություններն ընթանում են տարբեր մակարդակներով։ Եվ բանակցությունների արդյունքը հաստատող կոնկրետ փաստաթուղթ, ըստ ամենայնի, կստորագրվի»,- ասուլիսում հայտարարեց նա` ավելացնելով, որ սեպտեմբերի 3-ից հետո եվրոպացի գործընկերների կողմից հնչող հայտարարություններում ամենևին էլ խոսք չի եղել, թե փաստաթուղթ չի ստորագրվելու։ Սակայն և հավելեց` խոսքն Ասոցացման համաձայնագրի քաղաքական հատվածին չի վերաբերվում:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով