Բակո Սահակյան. Սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 16-ին Անտվերպեն քաղաքում հանդիպում է ունեցել բելգիահայ մի խումբ գործարարների հետ և քննարկել նրանց հետ Արցախում տարբեր ծրագրերին առնչվող հարցեր:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության հաղորդմամբ, հատուկ ուշադրություն է դարձվել ենթակառուցվածքների, էներգետիկայի և բարձր տեխնոլոգիաների ոլորտներին:
Նախագահ Սահակյանը նշել է, որ սփյուռքի ներուժի օգտագործումը Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման գործում ցույց է տվել իր արդյունավետությունը և մեծապես նպաստում է Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, արտգործնախարար Կարեն Միրզոյանը, Բելգիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ավետ Ադոնցը, պաշտոնատար այլ անձինք: