Ս. Հասրաթյան. Համանախագահ երկրների ներկայացուցիչները պետք է իրերը կկոչեն իրենց անուններով
«Այս միջադեպը ևս մեկ անգամ փաստում է այն իրողությունը, որ պաշտոնական Բաքուն կամ անկարող է վերահսկել սեփական զինուժի գործողությունները կամ ասում է մի բան, սակայն իրականության մեջ կատարում մեկ այլ»,- Panorama.am-ի հարցին, թե ինչպես կմեկնաբանեք շփման գծում ընդհատված պլանային դիտարկման փաստը, ասաց ԼՂՀ ՊԲ մամուլի ծառայության ղեկավար Սենոր Հասրաթյանը:
Հիշեցնենք, որ այսօր Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի Հադրութի ուղղությամբ hոկտեմբերի 17-ին նախատեսված ԵԱՀԿ առաքելության պլանային դիտարկումն ընդհատվել է ադրբեջանական կողմից ԼՂՀ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ ավտոմատ զենքից արձակված կրակոցների պատճառով:
«Թերևս այս պարագայում, ըստ իս, ոչ այնքան կարևոր է մեր, որքան դիտարկման առաքելությանը մասնակից ԵԱՀԿ առաքելության ներկայացուցիչների գնահատականը վերոնշյալ խնդրի շուրջ: Ղարաբաղյան կողմը հակված է կարծելու, որ գոնե այս անգամ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների ներկայացուցիչներն իրերը կկոչեն իրենց անուններով, այլ ոչ թե ինչպես նախկինում էր՝ հավասար նշան դնելով հակամարտ կողմերի գործողությունների միջև:
Մանավանդ, որ կրակոցները գալիս էին հենց այն կողմից, որտեղից դիտարկման առաքելություն էր իրականացնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը»,- նշեց Ս. Հասրաթյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները