Թոմաս դե Վաալ. Արդյո՞ք Ադրբեջանի նախկին նախարար Ֆ. Ալիևի համաներումը նախագահի հետ մտերմության սկիզբն է
«Քարնեգի» հիմնադրամի պաշտոնական կայքը տպագրել է հիմնադրամի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալի`«Բաքվի գաղափարագրերը կարդալիս» խորագրով հոդվածը:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը`որոշ կրճատումներով.
«Իլհամ Ալիևը երրորդ ժամկետով վերընտրվեց որպես Ադրբեջանի նախագահ: Այդ արդյունքը երբեք էլ կասկածի տեղքի չի տվել: Անգամ այն փաստը կասկած չհարուցեց, որ ընտրական դիտորդական առաքելություն իրականցնողները պետք է քննադատեն քվերկության ընթացքը. ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը հայտարարություն տարածեց, որում նկարագրում էր տեղի ունեցած լուրջ թերությունները:
Քանի որ Ալիևը դիմավորում է Ադրբեջանի նախագահության իր 11-րդ ամյակը, իր հոր և նախորդի հսկայական ստվերը անխուսափելիորեն սկսում է նվազել, և սա նրա համար այն պահն է, որ նա պետք է երկրի համար նոր քաղաքական օրակարգ սահմանի: Ինչպես ես պնդում էի, աշխարհաքաղաքական միջավայրի փոփոխությունը նշանակում է, որ նա կամ պետք է դա անի կամ էլ նա ռիսկի է դիմում` մի շարք խնդիրների առաջ կանգնելու հարցում:
Կարդալով Բաքվի հետընտարկան գաղափարագրերը, մեկ լուր կա, որի շուրջ արժե մտածել: Նախագահը համաներում շնորհեց տնտեսության զարգացման հարցերով նախկին նախարար Ֆարհադ Ալիևին և նրա եղբորը Ռաֆիկին:
Ֆարհադ Ալիևը ձերբակալվել էր 2005-ին: Նրան մեղադրում էին կաշառակերության մեջ, սակայն նրա ձերբակալության իրական պատճառը քաղաքական հեղաշրջում իրականցնելու ցանկություն էր: Նա ներքին պայքարի հարցում սխալ ուղղություն էր ընտրել և դրա համար նրան պատժեցին:
Ֆարհադ Ալիևը (նախագահի բարեկամը չէ) տնտեսության բարեփոխումների կողմնակիցն էր: Նրան ազատություն շնորհելու միակ հիմնավորումն այն է, որ նա նախագահին հավատարմություն էր հայտնել:
Միգուցե նախկին նախարարի ազատ արձակելը հարաբերությունների մտերմության սկիզբն է և վերընտրված ու հանգիստ նախագահը իր երրորդ ժամկետի ընթացքում ցանկանում է նախաձեռնել քաղաքական և տնտեսական բարեփոխումներ: Եթե դա այպես է, ապա հետագայում պետք է ազատ արձակվի նաև ձերբակալված քաղաքական գործիչ Իլգար Մամմադովը: Կամ էլ նրան ազատ չեն արձակի»:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին