Ստրկության համաշխարհային վարկանիշով Հայաստանը 162 երկրների շարքում զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը
«Walk Free Foundation» ավստրալական իրավապաշտպան կազմակերպությունը ստրկության համաշխարհային վարկանիշի վերաբերյալ զեկույց է հրապարակել: Ցուցակում ներկայացված 162 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 57-րդ հորիզոնականը: Այս մասին տեղեկացնում է «cloudfront.net»-ը:
Առաջին տեղում է Մավրիտանիան, որի բնակչությունը կազմում է 3.8 միլիոն մարդ, և որում ստրկության ցուցանիշը կազմել է 150.000 մարդ: Երկրորդ տեղում Հայիթին է, իսկ երրորդ տեղում՝ Պակիստանը: Ժամանակակից ստրկության բացարձակ թվերով «առաջատարը» Հնդկաստանն է, ուր մարդավաճառության զոհ է դարձել մոտ 14 միլիոն մարդ:
Ռուսաստանը զբաղեցրել է 49-րդ տեղը՝ մոտ 500.000 ստրուկ: Վրաստանը՝ 50-րդ տեղ (ավելի քան 16.000 ստրուկ), և Ադրբեջանը՝ 51-րդ տեղ (ավելի քան 33.000 ստրուկ): Հայաստանը զբաղեցրել է 57-րդ տեղը:
Զեկույցում նշված է, որ Հայաստանի բնակչությունը կազմում է 2.969.081 մարդ, և որ այդ երկրում ստրուկների քանակը կազմում է 10.678 մարդ:
Թուրքիան զբաղեցրել է 90-րդ տեղը՝ ավելի քան 120.000 ստրուկ: Իրանը 103-րդն է՝ ավելի քան 65.000 ստրուկ:
Ցուցակը եզրափակում են Լյուքսեմբուրգը, Շվեդիան ու Ֆինլանդիան, ուր գործնականում չկան ստրուկներ:
Զեկույցի հեղինակները հուսով են, որ իրենց հետազոտությունը կօգնի իշխանություններին՝ ստրկության դեմ համայն աշխարհում ավելի լավ պայքարելու համար:
«Global Slavery Index 2013»-ի հեղինակների կարծիքով, աշխարհում ստրուկ է համարվում մոտ 29.8 մլն մարդ։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում