Ադրբեջանցի քաղաքագետ. Մեր քաղաքացիների մի մասը սովորական կաթնասուններից ոչնչով չի տարբերվում
«Ինչ-որ խղճուկ ադրբեջանցի մարդասպան առանց որևէ պատճառի սպանել է 25-ամյա տղայի, որից հետո Բիրյուլևոն ոտքի է կանգնել` բողոքելով ոստիկանությանը, որ վերջիններս իրենց չեն պաշտպանում և չեն գտնում մարդասպանին», - ադրբեջանական «Faktxeber» լրատվական կայքին տված հարցազրույցում ասել է քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն` մեկնաբանելով «Օրհան Զեյնալովի գործի» հետ կապված իրադրությունը:
Նշենք, որ նախօրեին դատարանն հաստատել է Եգոր Շչերբակովի` Մոսկվայում տեղի ունեցած սպանության մեջ կասկածվող, ադրբեջանցի Օրհան Զեյնալովի կալանավորումը մինչև դեկտեմբերի 10-ը:
Փորձագետը նշել է, որ այն բանից հետո, երբ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարը 33 հազար ԱՄՆ դոլարի չափով պարգևատրում է նշանակել, Օրհան Զեյնալովի ծանոթներից մեկը այդ գումարի փոխարեն հայտնել է նրա գտնվելու վայրը:
«Միջազգային հակամարտությունից նաև այլ խոշոր ուժեր են ցանկացել շահ քաղել: Այդպես, Գյանջայից ժամանած ադրբեջանցիներից փորձում են վերցնել և կվերցնեն միլիարդների եկամուտ բերող մրգի ու բանջարեղենի մեծածախ շուկան այնպես, ինչպես Թելման Իսմայիլովից վերցրեցին Չերկիզովյան շուկան: Արդյունքում Օրհան Զեյնալովի պես բթամիտների պատճառով Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիները ստիպված են կորցնել իրենց տնտեսական դիրքը», - ընդգծել է Ալիզադեն:
Իր խոսքերով` «նմանատիպ բթամիտների» մեծ քանակության մասին կարելի է տեղեկանալ ադրբեջանական հեռուստահաղորդումների միջոցով: «Դիտելով այնպիսի հաղորդումներ, ինչպիսիք են «Ումիդվար»-ը («Հույս կա»), «Սյանի ախտիրիրամ»-ը («Փնտրում եմ քեզ»), կարելի է հասկանալ, որ Ադրբեջանի քաղաքացիների մի մասը զուրկ է անձնական և ազգային արժանապատվության զգացումից և չի տարբերվում հասարակ կաթնասուններից: Նրանք արժանի չեն ադրբեջանցի կոչվելուն: Օրհան Զեյնալովը նրանցից մեկն է: 10 տարի առաջ նա փախել է Ադրբեջանից` այստեղ մարդ սպանելով: Նույնպիսի հանցագործություն է գործել նաև Ռուսաստանում: Նմանատիպ մարդիկ շատ են վնասում ադրբեջանական հասարակությանը», - հայտնել է քաղաքագետը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում