«Բի-Բի-Սի». ԵԽ պատգամավորների` Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ գովասանքը սկանդալի տեղիք է տվել
ԵԽ պատգամավորների` Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունների վերաբերյալ գովասանքը, սկանդալի տեղիք է տվել: Այս մասին հայտնում է «Բի-Բի-Սի» լրատվական գործակալությունը:
«Իրավապաշտպան խմբերը և Կանաչների կուսակցությունը (Green Party) կտրուկ քննադատել են Եվրոպայի լավագույն իրավապաշտպան կազմակերպության` Եվրոպայի խորհրդի, Ադրբեջանի նախագահական ընտրությունների վերաբերյալ մեղմ կարծիքը: ԵԽ պատվիրակությունը հոկտեմբերի 9-ին Ադրբեջանում կայացած նախագահական ընտրությունները որակել էր ազատ, արդար և թափանցիկ: Սակայն միջազագային դիտորդների կողմից հրապարակված զեկույցի համաձայն, ընտրությունները տեղի են ունեցել մի շարք խախտումներով, օրինակ քվեաթերթիկների լցոնումներով:
ԵԽԽՎ-ն 45 դիտորդներից բաղկացած խումբ էր ուղարկել Ադրբեջան, որոնք ընտրություններից հետո Եվրախորհրդարանի 7 պատգամավորների հետ միասին համատեղ հայտարարությամբ հանդես եկան: Համատեղ հայտարարության մեջ նշվում էր, որ ընդհանուր առմամբ ընտրությունները տեղի են ունեցել ազատ, արդար և թափանցիկ: ԵԽԽՎ-ն 47 անդամ պետությունների խորհրդարանականներից կազմված խմբավորում է, որի նպատակն է պահպանել Եվրոպայի «մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքները»:
Ադրբեջանը պատրաստվում է 2014թ-ի մայիսին ստանձնել Եվրոպայի Խորհրդի նախարարների հանձնաժողովի նախագահությունը: Նա 2000թ-ից խորհրդի անդամ է եղել: Ընտրության ժամանակ դիտորդական առաքելություն իրականցնող ԵԱՀԿ-ն լուրջ խնդիրներ է հայտնաբերել թե քվերակության և թե հաշվարկների ընթացքում: ԱՄՆ կառավարությունը համաձայնվել է ԵԱՀԿ մտահոգությունների հետ և նշել է, որ ընտրությունները չեն համապատասխանել միջազգային չափանիշներին:
ԵԱՀԿ «վճիռ»-ը բարկացրել է ադրբեջանցի պաշտոնյաներին` Ադրբեջանի ԿԸՀ-ն այն անվանել է կողմնակալ և նշել, որ Ադրբեջանը պետք է վերանայի իր համագործակցոթյունը ԵԱՀԿ-ի հետ: Սակայն ադրբեջանցիների կողմից սպառնալիք չի հնչել ԵԽԽՎ-ի կամ Եվրախորհրդարանի հասցեին»,-գրում է գործակալությունը:
«Մի շարք ԵԽ պատգամավորները վտանգում են Եվրախորհրդարանի հեղինակությունը: ԵԽԽՎ-ն պետք է լուրջ ընդունի մարդու իրավունքների հարցերը և իրականում ճշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի վերջինս կատարի Եվրոպայի խորհրդի իր պարտավորությունները»,-նշել է «Amnesty International»-ի ադրբեջանցի հետազոտող Թուրալ Ահմեդժադը: Green Party-ին ԵԽԽՎ և Եվրոպայի խորհրդի` նախագահական ընտրությունների վերաբերյալ հայտարարությունն անվանել է կեղծիք:
«Եվրախորհուրդն իր վստհությունը կորցնում է երկրում առկա իրականությունն արհամարհելով: Մի շարք ԵԽ պատգամավորներ խարխլում են Եվրախորհրդարանի հեղինակությունը մարդու իրավունքների, ժողովրդավարության և օրենքի գերակայության հարցերում»,-նշել է Կանաչներ կուսակցության արտաքին գործերի ներկայացուցիչ Վերներ Շուլցը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում