Փորձագետ. Համանախագահների արձագանքը խորացնում է խնդիրները
«Համանախագահները հերթական անգամ հավասարության նշան դրեցին կողմերի միջև՝ փորձելով ամեն կերպ չխախտել «կշեռքի նժարը», սակայն դա ոչ միայն չի լուծի առկա խնդիրը, այլ կխորացնի այն»,- մեկնաբանելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահողի անձնական ներկայացուցչի հայտարարությունը, Panorama.am-ի հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ Սամվել Պետրոսյանը:
Հիշեցնենք, որ երեկ Հադրութի ուղղությամբ տեղի ունեցած դիտարկումը հայկական դիրքերի ուղղությամբ արձակված կրակոցների հետևանքով դադարեցվել էր, ինչի առնչությամբ հայտարարություններով հանդես են եկել ԼՂՀ ԱԳՆ-ն և ՊԲ-ն: Իսկ համանախագահների հայտարարությունում նշվում է, որ «դիտարկման ընթացքում հնչած կրակրոցների ուղղությունը անհնար է եղել ճշտել»:
«Եթե ժամանակին Ադրբեջանը համաձայնություն տված լիներ շփման գծում տեղի ունեցող միջադեպերի առնչությամբ հետաքննության անցկացման մեխանիզմներ ներդնել, ապա այսօր հնարավոր կլիներ խուսափել միջադեպից, իսկ վատագույն դեպքում միջազգային հետաքննություն իրականացնել: Սակայն հասկանալի պատճառներով Ադրբեջանը չի ընդունում այդ առաջարկը ու նման դեպքերում պրովոկացիաների գնում»,- նշեց Ս. Պետրոսյանը:
Նրա կարծիքով, Ադրբեջանում նախագահական ընտրություններից հետո լարվածությունը դեռ չի թուլացել, և չի բացառվում, որ Ադրբեջանը նման քայլի է գնում նաև հասարակության ուշադրությունը սահմանային դեպքերով շեղելու համար:
Նախորդող`
Ադրբեջանական կողմից արձակված կրակոցների պատճառով շփման գծի դիտարկումն ընդհատվել է
Ս. Հասրաթյան. Համանախագահ երկրների ներկայացուցիչները պետք է իրերը կկոչեն իրենց անուններով
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները