Հայաստանի դատավորները անկախության կորստի վտանգ են զգում. Դատավորի կարծիքը վիճահարույց նախագծի մասին

Հեղինակ` Հասմիկ Համբարձումյան

Արդարադատության նախարարության մյուս նախաձեռնությունը, որը վերաբերում է դատական համակարգին, մեծ դժգոհություններ է առաջացրել Հայաստանի դատավորների շրջանում. նրանք պնդում են, որ իրենց անկախությունը վտանգվում է և այդ պատճառով էլ գրությամբ դիմել են արդարադատության նախարարություն:

Դատավորները դժգոհում են 2014-2016 թվականներին իրականացվելիք դատաիրավական բարեփոխումների ռազմավարությունից բխող ՀՀ Դատական օրենսգրքում կատարված փոփոխություններից: Բանն այն է, որ առաջարկվող փոփոխություններով դատավորների գործունեությունն ընդհանուր առմամբ գնահատում են դատավորներն իրենք, ինչպես նաև փաստաբաններն ու դատախազները: Դատավորների միության «Օրենսդրական հարցերի, դատաիրավական բարեփոխումների, օրենքների նախագծերի հարցերի համակարգման» հանձնաժողովը բացասական կարծիք ունի նախագծով առաջարկվող այս ու այլ փոփոխությունների վերաբերյալ, ու այդ կարծիքը ուղարկել է և Վճռաբեկ դատարանի նախագահին, և Արդարադատության նախարարություն: «Դատավորների միությունը իր խորը անհանգստությունն ու դիրքորոշումն է հայտնել այդ նախագծի յուրաքանչյուր կետի վերաբերյալ», -Panorama.am-ի թղթակցի հետ զրույցում ներկայացրեց ՀՀ Վերաքննիչ քաղաքացիական գործերով դատարանի դատավոր, վերոնշյալ Հանձնաժողովի նախագահ Արսեն Մկրտչյանը:

Դատավորների միությունը անընդունելի է համարում գնահատման առաջարկվող ինստիտուտը, որովհետև, Մկրտչյանի փոխանցմամբ, դա վտանգում է դատավորների թե ներքին, թե արտաքին անկախությունը, ինչի անհրաժեշտությունը ամրագրված է միջազգային փաստաթղթերում, որոնց միացել է նաև Հայաստանը: «Բոլոր փաստաթղթերում ասվում է, որ դատավորի անկախությունը ոչ թե դատավորի համար է, այլ կողմերի ազատությունների ու իրավունքների պաշտպանության երաշխիք է: Եթե դատավորն անկախ չեղավ և գնահատման այդ ինստիտուտով զգաց այդ միջամտությունը արտաքին ձևով, բնական է, մենք մեր դատական գործունեության ընթացքում կունենանք իրավունքի լուրջ սահմանափակումներ», -կարծիք հայտնեց Վերաքննիչ դատարանի դատավորը:

Արդարադատության նախարարությունը Դատական օրենսգրքում կատարած փոփոխությամբ առաջարկում է, որ դատավորները գնահատեն միմյանց «իրավաբանական գիտելիքները»: Մինչդեռ հանձնաժողովի անդամների մոտ հարց է առաջացել. արդյո՞ք որևէ դատավոր իրավասու է արդարադատություն իրականացնելու իր լիազորության շրջանակներից դուրս գնահատական տալ այլ դատավորի կողմից իրավական նորմերի կիրառմանը և դատական ակտերը հիմնավորելուն: Դատավորների համար էլ ավելի տարօրինակ է, որ իրենց «ճնշմանը և սպառնալիքին դիմադրելու կարողությանը» պետք է գնահատական տան դատախազներն ու փաստաբանները: «Հարց է առաջանում` ինչպե՞ս է դա գնահատվելու: Դրա պատճառը կարող է լինել երկու հանգամանք` կամ փաստաբանը, կամ դատախազը ինքն անձամբ փորձել է ճնշել, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, կամ դատավորի կողմից ճնշման առկայության մասին, որի վերաբերյալ հաղորդում չի ներկայացրել իրավապահ մարմիններին: Այսինքն, ոչ միայն գնահատող անձանց մասով, այլ կարգավորման նման ձևը մեր իրականության մեջ հասնում է զավեշտի: Դա ուղղակի անհամատեղելի է դատավորի և ներքին, և արտաքին անկախության առումով»,- բացատրեց Արսեն Մկրտչյանը:

Եվ Արսեն Մկրտչյանը, և հանձնաժողովի անդամ մյուս դատավորները նախարարություն ուղարկված իրենց գրությամբ պնդում են, որ ոչ դատախազները, ոչ փաստաբանները և ոչ էլ նույնիսկ գործընկեր դատավորները նման ձևով օբյեկտիվ գնահատական չեն կարող ներկայացնել: Այդ իսկ պատճառով էլ առաջարկում են դատավորների գործունեությունը գնահատել օբյեկտիվ մոնիտորինգ իրականացնելով, ինչն այժմ արվում է բոլոր դատարաններում: Իսկ որպես «պատիժ» դատավորներին, առաջարկում են վերապատրաստման դասընթացներ անցկացնել: «Մոնիտորինգը դատավորների կառավարման մի փոքրիկ մոդել է, որը մենք մեր ամենօրյա աշխատանքներում կիրառում ենք: Մենք բազմիցս ասել ենք, որ եթե մի դատավորի տվյալները համաչափ չեն մյուս գործընկերոջ տվյալների հետ, դատավորների խորհուրդը կարող է որոշում ընդունել և դատավորի համար սահմանել պարտադիր վերապատրաստման դասընթացներ», նկատեց Արսեն Մկրտչյանը` ընդգծելով, որ մոնիտորինգի արդյունքները կարելի օգտագործել նաև տվյալ դատավորի առաջխաղացման համար:

Հաշվի առնելով դատաիրավական բարեփոխումների նախորդ երկու փուլերը, Մկրտչյանն ասաց, որ իրենց կարծիքը լիազոր մարմնի (արդարադատության նախարարություն) կողմից մասամբ հաշվի են առնում, մասամբ հաշվի չեն առնում: Դատավորների մյուս առարկությունը ներկայացված նախագծի վերաբերյալ արդարադատություն իրականացնելիս դատավորի կողմից նյութական և դատավարական նորմերի ակնհայտ և կոպիտ խախտման դեպքերին է վերաբերում: «Առաջարկել ենք հանել ամեն ինչ և փոխել դատավորի կարգապահական պատասխանատվության դեպքը միայն վարքագծի կանոնների կոպիտ խախտման դեպքում: Դատական օրենսգիրքն ի սկզբանե ունի կարգավորումներ. ՀՀ-ն միակ պետությունն է, որտեղ դատավորի վարքագծի կանոնները շարադրված նորմ են: Բայց մենք մոռանում ենք այդ վարքագծի կանոնների պահպանման բեռը դատավորների վրա դնելուց ու օրենսդրական տարբեր նախաձեռնություններով անընդհատ միջամտում ենք դատական գործի ընթացքում: Դրա համար մենք առաջարկել ենք վարքագծի կանոնների վրա մեխը դրվի և կարգապահական տույժեր սահմանվեն վարքագծի կանոնների խախտման դեպքում, այլ ոչ թե արդարադատության իրականացման համար», -առարկությունը ներկայացրեց դատավորը:

Հարցին, թե հնարավո՞ր է, որ ինչպես փաստաբանները, դատավորները ևս բողոքի ակցիաների դիմեն իրենց կողմից անցանկալի օրինագիծն ընդունվելու դեպքում, Մկրտչյանն ի պատասխան նկատեց, որ դատավորները չունեն ինքնուրույն ամբիոններ, իրենք իրենց պաշտպանությունն իրականացնում են միությունների միջոցով: «Այս փուլում միակ ապավենը, մեր հույսն է առ այն, որ մեր հեղինակությունը հաշվի կառնվի և հաշվի կառնեն մեր կարծիքը որոշակի փոփոխություններ կատարելու համար: Շատ կարևորում ենք, որ դատավորները ներգրավված լինեն օրենքի ուժով այդ բոլոր աշխատանքներում: Դատավորները չլինելով այդ մեխանիզմի մեջ, չեն կարողանում արդյունավետ պաշտպանվել օրենսդրական փոփոխություններից», -հավելեց մեր զրուցակիցը:

Ավելի վաղ Panorama.am-ը այս թեմային անդրադարձել էր, և մեզ հետ զրույցում իրավապաշտպան Արթուր Սաքունցն ասել էր, թե այդ նախաձեռնությունը դատավորներին խելոքացնելու փորձ է: Այդ կապակցությամբ դատավոր Արսեն Մկրտչյանը պնդեց իր տեսակետը, որ ներմուծվող համակարգը վտանգում է դատավորի ներքին ու արտաքին անկախությանը: «Եթե դատավորը իր գործունեության ժամանակ այնպիսի գործիքներով շրջապատված լինի, որ քայլերն անելիս մտածի, թե իր գործունեության ցուցիչը այդ քայլերի ժամանակ կվտանգվի, այդ դեպքում դատավորը չի կարող ազատ մտածել իրավունքը պաշտպանե՞լ, թե՞ ոչ, որովհետև զուտ մարդկային է, որ առաջին պաշտպանությունը սեփական անձի համար պետք է կիրառել», -հավելեց մեր զրուցակիցը:

Արդարադատության նախարարությունից Panorama.am-ին տեղեկացրին, որ հաշվի առնելով ՀՀ Դատական օրենսգրքում փոփոխություններ անելու մասին նախագծի կարևորությունը, այն ուղարկվելու է միջազգային փորձաքննության, որից հետո կներկայացվի շահագրգիռ մարմիններին, այնուհետև` կառավարություն` հաստատման:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:18
Տիրան Խաչատրյանը չի ընդունում մեղադրանքը, որն առնչվում է 44-օրյայի որոշ հանգամանքների. Պաշտպանական խումբ
Գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանին այսօր առավոտյան ձերբակալել են` մեղադրանք առաջադրելու և կալանավորման համար դատարան ներկայացնելու նպատակով:...
Աղբյուր` Panorama.am
14:59
Այսօր Երկիրը կգտվի արևամերձ կետում
Այսօր` հունվարի 4-ին, Երկիրը գտնվում է Արեգակին ամենամոտ դիրքում, որն աստղագիտության մեջ կոչվում է պերիհելիոն (հունարեն պերի` մոտ և հելիոս`...
Աղբյուր` Panorama.am
14:48
Ձերբակալվել է ազգային հերոս Տիրան Խաչատրյանը
Ձերբակալել են ազգային հերոս Տիրան Խաչատրյանին։ Այս մասին Արմենիա Սպուտինային հայտնել է փաստաբան Վարազդատ Հարությունյանը։ Գլխավոր շտաբի պետի...
Աղբյուր` Panorama.am
14:40
116 տարեկանում մաhաgել է մոլորակի ամենատարեց մարդը
Դեկտեմբերի 29-ին 116 տարեկան հասակում մահացել է ճապոնուհի Տոմիկո Իտոկան, ով համարվում էր մոլորակի ամենատարեց մարդը։ Այս մասին հայտնում է...
Աղբյուր` Panorama.am
14:32
Ակտիվիստները պահանջում են չեղարկել Լոլիտայի համերգը
«Ռուսական համայնքի» ակտիվիստները պահանջել են չեղարկել երգչուհի Լոլիտայի համերգը Իվանովոյի երաժշտական թատրոնում, որը պետք է կայանա...
Աղբյուր` Panorama.am
14:16
Հայկական ավանդության համաձայն՝ մոգերն այլ ճանապարհով վերադառնալիս անցել են նաև Մոկաց աշխարհով
Ըստ Մատթեոսի Ավետարանի՝ Տիրոջ ծննդյան ժամանակ աստղի առաջնորդությամբ Արևելքից մի քանի մոգեր գալիս կանգնում են այն մսուրի վրա, որտեղ ծնվել էր մարդկության Փրկիչը
Աղբյուր` Panorama.am
14:10
Հայաստանը՝ Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցուցակում
Հայաստանը ընդգրկվել է է Ռուսաստանի 10 խոշորագույն առևտրային գործընկերների ցանկում։ ՌԴ Դաշնային մաքսային ծառայությունը  РБК-ին հայտնել է,...
Աղբյուր` Panorama.am
13:50
Անջելինա Ջոլին ամուսնալուծությունից հետո առաջին անգամ նոր կերպարով հայտնվել է հանրության մեջ
Հոլիվուդյան դերասանուհի Անջելինա Ջոլին դերասան Բրեդ Փիթից բաժանվելուց հետո առաջին անգամ նոր կերպարով է ներկայացել հանրությանը։ Լուսանկարները...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
Հայաստանի տարածքում հունվարի 4-ի և 6-ի ցերեկը, 7-9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 5-ի երեկոյան ժամերին առանձին ...
Աղբյուր` Panorama.am
13:33
ՀՀ ժողովրդական արտիստ Նորայր Մեհրաբյանի ծննդյան օրն է
Այսօր իր 84-րդ տարեդարձն է նշում Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ, Հայաստանի «Բարեկամություն» պետական անսամբլի հիմնադիր,...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բողոքի ցույցերին մասնակցելուց հետո Վրաստանից արտաքսվել է 25 օտարերկրացի
Վրաստանի իշխանությունները սկսել են վերջին հակակառավարական ցույցերին մասնակցած օտարերկրյա քաղաքացիներին արտաքսելու ընթացակարգերը։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
13:15
Իսպանիայի իշխանությունները որոշել են չեղարկել «ոսկե վիզաները»
Իսպանիայի իշխանությունները որոշել են վերացնել «ոսկե վիզաները» 2025 թվականի ապրիլին։ Այս մասին է վկայում պետական պաշտոնական...
Աղբյուր` Panorama.am
12:46
Ծնելիության վաղաժամ մաhերի, ծերացման ցուցանիշների և միգրացիոն խնդիրներով պայմանավորված՝ ՀՀ կառավարությունը նախագիծ է առաջարկել
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութունը e-draft կայքում հանրային քննարկման է դրել «Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սիրիայի պատմության դասագրքերից հանվել է «Օսմանյան օկnւպացիա» տերմինը
Սիրիայում Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո փոփոխություններ են կատարվել մի շարք ոլորտներում։ Դրանցից անմասն չի մնացել նաև կրթական...
Աղբյուր` Panorama.am
12:21
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնшմիներն են. Բագրատ Սրբազան
«2025-ը բազմաթիվ սպառնալիքների ժամանակաշրջան է մեզ համար՝ դատելով մինչև այժմ եղած թշնամական հայտարարություններից և այդ թշնամու պատգամները,...
Աղբյուր` Panorama.am
12:09
Սալահը հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Լիվերպուլից»
«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո ակումբից հեռանալու մասին։ Եգիպտացին ասել է, որ իր առջև...
Աղբյուր` Panorama.am
11:41
Մեզ մարտահրավեր է նետված կառավարիչների մի փոքրիկ խմբակի կողմից. Բագրատ Սրբազան
«Մեր պայքարը, շարժումը չարի դեմ է, հակառակորդի դեմ է, կանգնելն է հակառակորդի դեմ, դուրս գալ հակառակորդի, չարիքի, ստի դեմ»,-...
Աղբյուր` Panorama.am
11:23
Լեհաստանում ֆերմերները բողոքի ցույց են անում
Նրանք վրդովված են առևտրի և բնապահպանության վերաբերյալ ԵՄ որոշումներից
Աղբյուր` Panorama.am
10:55
Փաշինյանը մանիպուլացնում է. 787.000-ը հյուրանոցի գրեթե մեկ գիշերվա ծախսն է. Աննա Հակոբյանի Իտալիա այցի ծախսերը շարունակում են գաղտնի պահել
Նիկոլ Փաշինյանն այսօր առավոտյան իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել  Հռոմում իր և կնոջ հյուրանոցային համարից՝ նշելով, թե իբր...
Աղբյուր` Panorama.am
10:54
Զախարովան արձագանքել է Սիրիայում ռուսական ռազմաբազաները հանելու մասին Բերբոքի հայտարարությանը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքը պետք է քննարկի Գերմանիայում ամերիկյան բազաների ճակատագիրը, այլ ոչ թե խոսի Սիրիայում ռուսական...
Աղբյուր` Panorama.am
10:23
Փաշինյանը հերոսանալու սեփական թեզ է հնարել
«Սա է հերոսությունը առօրեականացնելու և առօրյան հերոսականացնելու իմ թեզը»
Աղբյուր` Panorama.am
10:16
070 կոդով անձնագրի հետ միաժամանակ պետք է ներկայացնեն նաև ժամանակավոր պաշտպանության վկայականը
Ժամանակավոր պաշտպանության (փախստականի) վկայականները անհրաժեշտ է փոխարինել նորով։ Այս մասին հայտնում են Միգրացիայի և քաղաքացիության...
Աղբյուր` Panorama.am
10:01
Le Figaro. Ֆրանսիացիների 60%-ը ցանկանում է, որ Մակրոնը հրաժարական տա
Ֆրանսիացիների կեսից ավելին ցանկանում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը լքի իր պաշտոնը։ Վեստի.ռու-ի հաղորդմամբ, այս մասին են վկայում Le...
Աղբյուր` Panorama.am
09:49
Ճանապարհներին մեքենաներ են արգելափակվել
Հունվարի 3-ին ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի, Կոտայքի և Արագածոտնի մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են...
Աղբյուր` Panorama.am
09:45
Ժամանակին հայերը Նոր տարին դիմավորում էին ավելի զուսպ սեղաններով ու ավելի մեծ նշանակություն էին տալիս Սուրբ Ծննդյան խորհրդին
Ժամանակին հայկական ամանորյա սեղաններին Տարեհացը, ոսպը, սիսեռը, պասային կերակուրներն էին փոխարինում խոզի ազդրին, նրբաբլիթներին: Հայերը Նոր տարին...
Աղբյուր` Panorama.am
09:30
Թրամփը շնորհավորել է Ջոնսոնին՝ Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ
«Ամերիկացիները չորս տարի սպասում էին «առողջ բանականության, ուժի և առաջնորդության», և այժմ նրանք կստանան այն»։
Աղբյուր` Panorama.am
09:06
Փարաքարի նախնական ընտրություններին կմասնակցի 6 թեկնածու, այդ թվում հրաժարական տված ղեկավարը
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստում կայացված որոշմամբ Փարաքար խոշորացված համայնքի նախնական ընտրություններին...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}