«Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի առնվազն այնքան` որքան Հայաստանը Ռուսաստանի կարիքը»
Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի առնվազն այնքան` որքան Հայաստանը Ռուսաստանի կարիքը: Անդրադառնալով Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:
«Զորի Բալայանին առնվազն չի կարելի մեղադրել նրանում, որ իր տեսակետը հարատև փոփոխության է ենթարկում: Նա այդ տեսակետը 25 տարուց ավելի է և ունի և հայտնում է: Խոսքը չի վերաբերում նրան, որ Արցախը պիտի անպայման հանձնվի Ռուսաստանին: Խոսքը նրա մասին է, որ Զորի Բալայանը անընդհատ շեշտում է պատթուրանական վտանգը: Այս վտանգի չեզոքացման առումով մենք Զորի Բալայանի հետ համարծիք չենք: Դրա լուծման համար պետք է լինել ոչ թե Ռուսաստանի կցորդը այլ` ռազմավարական դաշնակիցը: Ռուսաստանը Հայաստանի կարիքն ունի առնվազն այնքան` որքան Հայաստանը Ռուսաստանինը»- ասաց Կիրո Մանոյանը:
Նշենք, որ ասուլիսը նվիրված էր հոկտեմբերի 14-15-ին Բրյուսելում կայացած Եվրոպահայերի երրորդ համագումարին, որտեղ արծարծվել է նաև ԼՂ հիմնախնդիրը: Այս առումով Կիրո Մանոյանը ներկայացրեց համագումարի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի նախկին համանախագահ Բերնար Ֆասյեի կողմից հնչեցված շեշտադրումները:
«Բերնար Ֆասյեն շեշտեց, անհրաժեշտ է, որ Արցախը ուղղակիորեն մասնակցի բանակցային գործընթացին և որ համանախագահների կողմից ներկայացվող փաթեթը մեկ ամբողջություն է, և չի կարելի այստեղ մի բան հանել իսկ մյուսը` պահել և նախընտրությունների խնդիր այդտեղ պետք է չլինի: Նա կոչ արեց Ռուսաստանին որ չկիրառի «բաժանիր, որ տիրես» քաղաքականությունը, և կոչ արեց Միացյալ Նահանգներին, որ Արցախի հարցով միջնորդության ժամանակ հաշվի չառնի Թուրքիայի հետ իր ռազմավարական դաշնակից լինելու փաստը»,- ասաց Կիրո Մանոյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան