Ջեյմս Ապատուրայ. Ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում (տեսանյութ)
«Ես գերազանց հանդիպումներ են ունեցել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, երկրի այլ բարձրաստիճան ղեկավարության ներկայացուցիչների հետ և մենք քննարկել ենք Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հետ կապված հարցերի լայն շրջանակ»,-այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ-ի և ՆԱՏՕ-ի միջև համագործակցությանը ասաց Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը:
Նա նշեց, որ Հայաստանը ակտիվ մասնակիցն է միջազգային անվտանգության ապահովման գործընթացներում, այդ թվում խաղաղապահ առաքելությունների շրջանակներում:
«ՆԱՏՕ-ն աջակցում է Հայաստանին նրա պաշտպանական նոր համակարգի ստեղծման գործում, աջակցում ՀՀ-ի ռազմական կրթության արդիականացմանը, որպեսզի այն համապատասխանի ամենաբարձր չափանիշներին»,-նշեց Ապատուրայը:
Նրա խոսքերով, իրենք համագործակցում են ՀՀ-ի հետ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում և ՆԱՏՕ-ի և ՀՀ-ի համագործակցությունը հետագայում նույնպես շարունակվելու է:
Ջ. Ապատուրայը ասաց, որ իրենք ցանկություն ունեն ընդլայնել և խորացնել համագործակցությունը Հայաստանի հետ և ինքը հստակ լսել է ՀՀ-ի ղեկավարությունից, որ ոչ մի խնդիր գոյություն չունի ՀԱՊԿ-ի անդամակցության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության միջև:
Նրա խոսքերով, իրենք քննարկել են նաև միջազգային խաղաղապահ գործողություններում ՀՀ-ի մասնակցության հարցերը:
Ապատուրայը նշեց, որ իրենց համար շատ հստակ է, որ ՀՀ-ը ռազմավարական գործընկերության մեջ է գտնվում ՌԴ-ի հետ և դա ՀՀ-ի ինքնիշխան որոշումն է, սակայն ՀՀ-ն միշտ էլ բալանսավորված քաղաքականություն է վարել և ընդլայնել է համագործակցությունը նաև ՆԱՏՕ-ի հետ:
«ՀՀ-ը հավասարակշռված քաղաքականության շրջանակներում որոշել է քաղաքական և ռազմական համագործակցություն հաստատել նաև ՆԱՏՕ-ի հետ: Այստեղ «կամ-կամ» խնդիր չկա, կա «և-և» սկզբունք»,-նշեց Ջ. Ապատուրայը:
Նրա խոսքերով, ՆԱՏՕ-ն երբեք նպատակ չի ունեցել ընդլայնվել դեպի հետխորհրդային տարածք, սակայն դաշինքի դռները միշտ բաց են եղել ժողովրդավարական երկրների համար՝ սա քաղաքական սկզբունք է և իրենք հավատարիմ են դրան:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտությանը Ապատուրանը նշեց, որ ՆԱՏՕ-ն ոչ մի ներգրավածություն չունի ղարաբաղյան համակարտության կարգավորման գործընթացում և ՆԱՏՕ-ն աջակցում է Մինսկի խմբի գործունեությանը:
«Մենք համագործակցում են և Հայաստանի և Ադրբեջանի հետ: Բոլոր հանդիպումների ժամանակ մենք շեշտում ենք ղարաբաղյան խնդրի բացարձակապես խաղաղ կարգավորման հարցը»,-նշեց Ապատուրայը:
Նրա խոսքերով, ղարաբաղյան հակամարտությունը չունի ռազմական լուծում, միակ լուծումը դա փոխզիջումային, քաղաքական լուծումն է: «Այս տարածաշրջանի բոլոր երկրները տնտեսական, քաղաքական մեծ օգուտներ կստանան այս հակամարտության կարգավորումից հետ»,-հավելեց Ջ. Ապատուրայը: