Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների վերաբերյալ օրենքում փոփոխություններ են նախատեսվում
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովը Արտակ Դավթյանի նախագահությամբ այսօր քննարկել է ԱԺ պատգամավորներ Դավիթ Հարությունյանի և Արփինե Հովհաննիսյանի հեղինակած՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական նախաձեռնությունը: Այս մասին տեղեկանում ենք ԱԺ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Արփինե Հովհաննիսյանը նշել է, որ կատարվող փոփոխությունը պայմանավորված է օրենքի 21-րդ հոդվածը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2008 թ. վավերացված Եվրոպայի ճարտարապետական ժառանգության պաշտպանության մասին կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ: Ներկայացված նախագծով օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն կոնվենցիայի պահանջներին և կապահովվի իրավակարգավորման առավել հստակ սահմանումը:
Հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանն առաջարկել է նոյեմբերի 1-ին Հայաստանի ազգային պատկերասրահում անցկացվելիք «Պատմական հուշարձանների պահպանության ու ժառանգության ապահովման միջոցառումները և հիմնախնդիրները» թեմայով արտագնա խորհրդարանական լսումների օրակարգ ընդգրկել նաև քննարկվող օրինագիծը:
Հանձնաժողովի դրական եզրակացությամբ օրինագիծը կընդգրկվի ԱԺ նստաշրջանի և առաջիկա քառօրյա նիստերի օրակարգերում:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում