Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Նախագահին
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների Հանրապետության Նախագահ Բենինո Աքինոյին՝ Ֆիլիպիններին պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել: Այս մասին տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի գրասենյակից:
«Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 15-ին շՖիլիպինյան կղզիների տարածքում՝ Սեբու քաղաքից 50 կմ հարավ տեղի է ունեցել 7.1 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 10 բալ, հիպոկենտրոնը գտնվում է 20 կմ խորության վրա: Էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են հյուսիսային լայնության 9.890 և արևելյան երկայնության՝ 124.210: Երկրաշարժի հետևանքով ավերվել են մի շարք շենքեր և շինություններ, կան մի քանի տասնյակ զոհեր և վիրավորներ:
Լրահոս
Տեսանյութեր
18-20 տարեկան տղաներն իրենց կյանքի գնով Արցախում կանխել են ցեղասպանություն. Հովիկ Ավանեսով