Օրվա թեմա 15:32 18/10/2013

Հարցում. ՌԴ հետ համագործակցությունը գերադասում է հարցվածների 67 տոկոսը, ԵՄ հետ` 17 տոկոս

Հեղինակ` Լիա Խոջոյան

Հայաստանի բնակչության հետաքրքրվածության մակարդակը Ռուսաստանի և Եվրամիության հետ փոխհարաբերությունների հարցով բավականին բարձր է. հարցը հետաքրքրում է ՀՀ բնակչության գրեթե 74 տոկոսին: Ընդ որում հետաքրքիրն այն է, որ փետրվարի նախագահական ընտրություններից մեկ ամիս առաջ քաղաքականությամբ հետաքրքրվողների թիվը եղել է 62 տոկոս:

Այս տվյալները բերված են «Հայաստանի հասարակության դիրքորոշումները Եվրասիական և Եվրոպական ինտեգրացիոն գործընթացների վերաբերյալ» սոցիոլոգիական հետազոտությունում, որն իրականացրել է «Ինտեգրացիա և զարգացում» հետազոտական-վերլուծական հասարակական կազմակերպությունը:

Ռուսաստանի հետ համագործակցությունը գերադասել է հարցվածների 67 տոկոսը, ինչը զգալիորեն գերազանցում է ԵՄ հետ համագործակցությունը գերադասողների քանակը` 17 տոկոս: Հարցին` իսկ եթե Հայաստանը ստիպված լինի հարաբերությունները զարգացնել կամ միայն ՌԴ-ի, կամ միայն ԵՄ հետ, այդ դեպքում նա պետք է ընտրի համագործակցությունը ՌԴ-ի՞, թե ԵՄ հետ հարցվածների 75 տոկոսն ընտրել է ՌԴ-ի հետ համագործակցությունը, իսկ եվրոպական կողմնորոշումը գերադասել են միայն հարցվածների 19 տոկոսը:

Ո՞վ է Հայաստանի համար ավելի կարևոր դաշնակից թուրքական և ադրբեջանական ռազմական սպառնալիքի դեմ` Ռուսաստա՞նը, թե՞ ԵՄ-ն հարցին հարցվածների 72 տոկոսը առաջնահերթությունը տվել է Ռուսաստանին, 10 տոկոսի համար դա ԵՄ-ն է, 3 տոկոսի համար` և’ նա, և’ նա, իսկ հարցվածների 4 տոկոսն ընդհանրապես պեսիմիստորեն է մոտենում այս հարցին` գտնելով, որ ոչ ՌԴ-ն և ոչ էլ ԵՄ-ն Հայաստանին այդ հարցում դաշնակից չէ:

Նույն հարցը հնչել է նաև Ղարաբաղյան հակամարտության կոնտեքստում` ո՞վ է այդ հարցում Հայաստանի դաշնակիցը: Պատասխաններում պատկերը փոքր-ինչ փոխվել է և ըստ հարցվողների` ԵՄ դերն այստեղ ավելի բարձր է, թեև առաջնահերթությունը կրկին տրվել է ՌԴ-ին` 64 տոկոս, 14 տոկոսի համար ԵՄ-ն է մեր դաշնակիցն այդ դժվարին հարցում, 6 տոկոսի համար` ոչ ոք:

ՌԴ դիրքերը ցածր են երկու հարցում` ո՞ւմ հետ է համագործակցությունը նպաստավոր գիտության զարգացման և մարդու իրավունքների պաշտպանության համար: Հարցվածների միայն 28 տոկոսն է համարում, որ ՌԴ հետ համագործակցությունը նպաստավոր է ՀՀ-ի գիտության համար, իսկ մարդու իրավունքների պաշտպանության հարցում էլ ավելի քիչ է հավատը ՌԴ-ի նկատմամբ` միայն 25 տոկոս: 47 տոկոսը, համապատասխանաբար, կարծում է, որ ԵՄ-ն ավելի կօգնի մեր երկրում գիտության զարգացմանը, իսկ մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում հաջողությունները ԵՄ հետ համագործակցությամբ կապում է հարցվածների 52 տոկոսը:

Միևնույն ժամանակ հարցավծների 50 տոկոսը հավատում է, որ ՌԴ հետ համագործակցությունը նպաստավոր է արդյունաբերության զարգացման համար, որի մեջ ներառում է գործազրկությունը, աղքատությունը, լայն սպառման բարձր գներն ու այլ խնդիրների լուծումները: 24 տոկոսն էլ գտնում է, որ ԵՄ հետ համագործակցությունը այս խնդիրների լուծման համար ավելի նպաստավոր է:

Հաջորդ հարցը, որ հնչել է` ի՞նչ է ավելի կարևոր Հայաստանի բնակչության համար` էժան ռուսական գաղը, թե էժան եվրոպական ապրանքները միանշանակ արժանացել է այն պատասխանին, որն էլ ենթադրվում է` բնականաբար էժան գազն ավելի կարևոր է բնակչության համար և հարցվածների 88 տոկոսը հենց այդպես էլ պատասխանել է: Միայն 7 տոկոսն են նախապատվությունը տվել եվրոպական ապրանքներին…. թերևս այն պատճառով, որ բնակարանում գազ չունի:

Այս օրերի ամենից շատ քննարկվող հարցը` Մաքսային միությանը միանալու ՀՀ որոշումը, ևս չի անտեսվել: Պարզվել է, սակայն, որ Մաքսային միության մասին բնակչության տեղեկացվածությունը ցածր է` բնակչության գրեթե 40 տոկոսը «չի լսել դրա մասին», մոտ 30 տոկոսը `«լսել է, բայց չի պատկերացնում, թե ինչ է դա» և միայն բնակչության 10 տոկոսն է, որ «բավարար չափով գիտի դրա մասին» (ինքնագնահատական է):

Հարցին` ո՞ւմ բարքերն են ավելի մոտ հայկականին` ռուսական, թե՞ եվրոպական, պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ. միանշանակ ռուսական` 18.8 տոկոս, ավելի շուտ ռուսական` 29.9 տոկոս,ավելի շուտ եվրոպական` 11.7 տոկոս, միանշանակ եվրոպական` 2.1 տոկոս, «ոչ մեկը և ոչ մյուսը» պատասխան տվել են հարցվածների 30.2 տոկոսը:

Հետազոտվել է նաև, թե որոնք են թշնամական երկրներ ընկալվում հանրության կողմից, ինչն էլ անակնկալ պատասխան ի հայտ չի բերել` հարցվածների 77 տոկոսի համար թշնամական երկիր է Ադրբեջանը, իսկ Թուրքիան թշնամական երկիր է 72 տոկոսի համար: Հետաքրքիրն այն է, որ այս երկու երկրների կողքին հարցվածները ևս մեկ երկիր են նշել. պարզվում է, հարցվածների 5 տոկոսի համար թշնամական է նաև մեր մյուս հարևանը` Վրաստանը:

Առավել բարեկամական երկրների թվում առաջին տեղը, այն էլ մեծ առավելությամբ, Ռուսաստանինն է` հարցվածների 82 տոկոսն է այդպիսին ընկալում ՌԴ-ն: Երկրորդ տեղում Ֆրանսիան է` 21 տոկոս, նույն Վրաստանը, որին նաև թշնամի են ընկալում, տեղավորվել է երրորդ տեղում` հարցվածների 12 տոկոսը, այդուհանդերձ, որպես թշնամի չեն ընկալում վրաց պետությունը, այնուհետև գալիս է ԱՄՆ-ն` 11 տոկոս, Գերմանիան` 4, տոկոս, Իրանը, Ուկրաինան և այլն: Իսկ հարցվածների 7 տոկոսի համար Հայաստանն ընդհանրապես բարեկամ երկիր չունի:

Նշենք, որ հետազոտությունն իրականացվել է հոկտեմբերի 5-11-ը հեռախոսային զանգվածային սոցիոլոգիական հարցման մեթոդով, որին մասնակցել է 18 և ավելի տարիքի 1000 հարցվող:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

08:42
Հայաստանի մի քանի ճանապարհներին մառախուղ է
Հայաստանի տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ...
Աղբյուր` Panorama.am
23:10
Լուիս Մորենո Օկամպոյի տունն ամբողջովին ավերվել է Կալիֆոռնիայի հրդեհից
Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոն X-ի իր միկրոբլոկում գրել է. «Մալիբուում գտնվող իմ տունն...
Աղբյուր` Panorama.am
22:39
Ռուսաստանը թող գազը մեզ թանկ վաճառի, մենք այլընտրանքներ ունենք. Գագիկ Մելքոնյան
«Մենք Ռուսաստանին ավելի շատ ենք պետք, քանց թե իրենք են մեզ պետք»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Քաղաքացիական...
Աղբյուր` Panorama.am
22:24
Շուրջ 120 միլիոն դոլար ավել չափով օտարերկրյա ներդրումներ դուրս են եկել Հայաստանից, քան եկել են. Թադևոս Ավետիսյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը գրում է «2024 թվականի առաջին ինը ամիսների տվյալներով արձանագրվել է...
Աղբյուր` Panorama.am
21:59
Հիմա քաղաքական հայտ ներկայացնողների ճնշող մեծամասնությունը պարտված է բարոյական հարթության մեջ. Արա Պողոսյան
Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է.  «Առաջնորդը միշտ ամենաշատն ու ամենաթանկն է դնում զոհասեղանին։ Նույն կերպ և առաջնորդության...
Աղբյուր` Panorama.am
21:46
Բաբայան. Նույն ավտոմեքենայում գտնվող նույն անձանց արդեն չորրորդ անգամ կասկածում են ապօրինի զենք կրելու մեջ
Ինչ-որ մեկի անառողջ գլխում ծնվել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպետք է օգտվի պահնորդական ծառայութուններից։
Աղբյուր` Panorama.am
21:46
Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
Մայր Աթոռից հայտնում են, որ Էջմիածնում կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ «Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և...
Աղբյուր` Panorama.am
21:23
Ա. Բաբայանն ընկերների հետ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Վանեցյանին. Փաստինֆո
Իրավապաշտպան, փաստաբան Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
21:20
Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը
Հունվարի 12-15-ը Հայաստան է ժամանելու Իրանի Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խումբը։ Պատվիրակությունը ղեկավարելու է  Մեջլիսի պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
20:50
Տեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է. հայտարարություն
Սոցիալական ցանցերում տարածվող ապատեղեկատվությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցող անձինք չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է։ Այս...
Աղբյուր` Panorama.am
20:38
ՔԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հունվարի 8-ին հրաման է ստորագրել, որում ասվում է․ «Ղեկավարվելով «Հայաստանի...
Աղբյուր` Panorama.am
20:25
Աշխարհահռչակ դերասան Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Մել Գիբսոնի 14,5 միլիոն դոլար արժողությամբ առանձնատունը Մալիբուում այրվել է, երբ նա նկարահանում էր Ջո Ռոգանի փոդքասթը։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
20:13
Քննարկվել են Հնդկաստանի կողմից հնարավոր տեխնիկական աջակցությունների տրամադրմանն առնչվող հարցեր․ ՊԵԿ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը հյուրընկալել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային։...
Աղբյուր` Panorama.am
20:00
Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 10-ին՝ ժամը 19:40-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են Ճանապարհային...
Աղբյուր` Panorama.am
19:49
Քլոե Քարդաշյանը տեսանյութ է հրապարակել հրդեհի բռնկման մեջ կասկածվող անձի մասին
Քլոե Քարդաշյանը չի թուլացել իր խոսքերը այն բանից հետո, երբ պարզել է, որ Լոս Անջելեսում Քենեթ Ֆայրի գործով հրկիզողին ձերբակալել են։ Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:35
«Արթիկ» ՔԿՀ-ում 28-ամյա կալանավոր է վերջ տվել կյանքին
Հունվարի 10-ին՝ ժամը 02։15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի խցում հայտնաբերվել է կալանավորված անձ, 1997թ․...
Աղբյուր` Panorama.am
19:24
Անտառային հրդեհներից առաջ Կալիֆորնիան կրճատել է հրդեհային անվտանգության ֆինանսավորումը
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը կրճատել է 101 միլիոն դոլարի ֆինանսավորումը հրդեհային անվտանգության ծրագրի համար մի քանի ամիս առաջ, երբ...
Աղբյուր` Panorama.am
19:11
Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս...
Աղբյուր` Panorama.am
18:57
Ինձ շատ դժվար է կոտրել. ոստիկանության մայոր աշխարհի չեմպիոնուհին կարծրատիպեր է կոտրում
Ոստիկանությունում կանանց ներգրավվածությունն առաջնահերթություն է որպես ՆԳՆ հենասյունային բարեփոխումների կարևոր բաղադրիչ։ Ոստիկանության մայոր...
Աղբյուր` Panorama.am
18:45
Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին
Քիչ առաջ ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ Եռաբլուրում զինվորների շիրիմներից ծաղիկները հափշտակողներից երկու անձ կալանավորվեց։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
18:38
Մագդալենա Գրոնոյի հետ քննարկվել է Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը
Հունվարի 10-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա...
Աղբյուր` Panorama.am
18:25
Սա ուղղակի այլանդակություն է․ Մելիքյանը՝ ապօրինի զենքի կասկածանքով ձերբակալությունների մասին
Արսեն Բաբայանին բաժին հասցնելուն պես տեղեկացրել են, որ ապօրինի զենքի կասկածանքով այլևս ձերբակալված չէ։ Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:12
Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց. Բաբայան
«Ոստիկանությունն ինձ փաստացի ազատ արձակեց՝ պնդելով, որ ինձ ապօրինի զենքով չեն կասկածում, իսկ ընկերներիս կասկածում են»,-ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
18:11
WSJ. Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Կատարը պայքարում են Սիրիայի նոր իշխանությունների վրա ազդեցության համար
 Բաշար ալ-Ասադի իշխանության տապալումից ի վեր Սիրիան վերածվել է Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Կատարի քաղաքական պայքարի ասպարեզի։ Այս...
Աղբյուր` Panorama.am
18:05
Արսեն Բաբայանը ձերբակալված չէ. Ոստիկանության պարզաբանումը
«Ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով երկու անձ տեղափոխվել է ոստիկանություն։ Արսեն Բաբայանը ձերբակալված չէ»,-Panorama.am-ի հետ...
Աղբյուր` Panorama.am
17:53
Արսեն Բաբայան. Օպերատիվ ծառայողը հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու կասկածանքով
«Քրեական ոստիկանության օպերատիվ ծառայողը, ով ղեկավարում էր ձերբակալման պրոցեսը, հայտնեց, որ մենք ձերբակալվել են ապօրինի զենք կրելու...
Աղբյուր` Panorama.am
17:51
Թեյլոր Սվիֆթը՝ 21-րդ դարի ամենահաջողակ արտիստը
Երգչուհի Թեյլոր Սվիֆթը դարձել է 21-րդ դարի ամենահաջողակ կատարողը՝ ըստ երաժշտական Billboard ամսագրի։ Վարկանիշը կազմվել է երկու հիմնական...
Աղբյուր` Panorama.am
17:41
Արարատի, Արտաշատի,Ապարանի, Սևանի և այլ ճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 50-100 մետր
Այսօր ժամը 17:00-ի դրությամբ, Արարատի, Արտաշատի, Արթիկի, Նաիրիի, Ապարանի, Արագածի, Թալինի, Անիի, Աբովյանի, Հրազդանի և Սևանի տարածաշրջաններում...
Աղբյուր` Panorama.am
17:39
Արսեն Բաբայան. Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց
Իրավապաշտպան Արսեն Բաբայանը հայտնում է. «Հենց նոր Քրեական ոստիկանությունը ինձ ու ընկերներիս ձերբակալեց Հրազդանի կիրճում: Գնում էինք...
Աղբյուր` Panorama.am
17:35
Թրամփը տեսանյութ է հրապարակել, որտեղ գրենլանդացիները խնդրում են գնել իրենց կղզին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում տեսանյութ է հրապարակել, որում «գրենլանդիայի բնակիչները» խնդրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում
13:48 10/01/2025

Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}