Ռուս հոգեբան. Դեպրեսիան լուրջ հիվանդություն է
«Դեպրեսիան կամակորություն չէ, այլ լուրջ հիվանդություն, և որպեսզի մարդ բուժվի, պետք է նախ հասկանա, թե այս կյանքում ինչն իրեն չի բավարարում, որ խնդիրն է խանգարում կյանքից ուղղակի հաճույք ստանալու համար: Ի՞նչ է դեպրեսիան՝ անհանգստություն, տխրություն, դատարկության զգացում, տխրություն առանց օգուտի: Ավելի շուտ՝ կյանքում կան այնպիսի բաներ, որոնք մարդ չի ուզում նկատել, իսկ նկատելու դեպքում հայտնվում է դեպրեսիոն վիճակում»,- ռուս հոգեբան Անետտա Օռլովայի դիտարկումներն ու մեկնաբանություններ դեպրեսիայի վերաբերյալ:
Ըստ նրա, նախքան որևէ միջոցառում ձեռնարկելը, պետք է հասկանալ, ինչ է կոնկրետ ձեր հետ տեղի ունենում. դա կարող է ժամանակավոր հուսահատություն լինել կամ դեպրեսիա ավելի բարդ կառուցվածքով՝ համալիր հիվանդություն: «Ամենազարմանալին այն է, որ ինչքան պատասխանատու եք վերաբերում կյանքին, այս հիվանդությամբ հիվանդանալու վտանգն ավելի մեծ է»,- ասել է հոգեբանը:
Այն մարդկանց, ովքեր տառապում են աշնանային դեպրեսիայով, Ա. Օռլովան խորհուրդ է տալիս հաճախել սոլյարի, իրենց շրջապատել վառ գույներով, հնարավորինս չափ լուսավորել տունը, կարելի է մտածել նաև ժամանակավոր տաք վայր մեկնելու մասին և շատ շփում: Բայց եթե այս պարզ դեղատոմսը չի բուժում, ապա պետք է դիմել հոգեբանի մասնագիտական օգնությանը:
Խոսելով հասարակությունում ագրեսիայի և բարկության մակարդակի բարձրացման մասին, Ա. Օռլովան ասել է, որ բարկության պատճառ կարող են լինել չարտահայտվող զգացմուքները՝ վախ, անախորժություն, նախանձ և այլն, նաև հպարտությունը:
Հոգեբանն առանձնացնում է բարկության և ագրեսիայի ևս մեկ աղբյուր՝ ինտերնետը. ցանցը լցված է դաժան խաղերով, որը երեխաների մոտ ատելություն և ագրեսիա է առաջացնում: Սոցիալական ցանցը ստիպում է մարդկանց ժամերով նստել համակարգչի առաջ, ինչից բարձրանում է լարվածությունը, ընկնում է տրամադրությունը, իրական կյանքը սկսում է վատանալ: Այս ամենը բերում է ագրեսիա և բարկություն: