Արմեն Պողոսյան. Ձվի թանկացումն արդարացված չէ
«Ձվի շուկայի նկատվող թանկացումն անտրամաբանական է, ոչ արդարացված, օբյեկտիվ պատճառ չեմ տեսնում: Թանկացումն անկազմակերպ, տնտեսական ոչ օպտիմալ քաղաքականություն վարելու հետևանք է»,- ասուլիսում նման կարծիք հայտնեց «Սպառողների միություն» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը:
Նրա խոսքով, ԳԱ սննդի անվտանգության պետական ծառայությունը, ՏՄՊՊՀ-ն են պատասխանատու, որպեսզի վերահսկեն շուկաներում նկատվող թանկացումները, բայց այդ կառույցները էֆեկտիվ չեն աշխատում, մշտապես ասում են, որ պլանային ստուգումներ են նախատեսված, այսինքն` օպերատիվ արձագանք չկա:
Ա. Պողոսյանն ասաց, որ Հայաստանում պարենային բոլոր ապրանքները թանկացել են, բացի շաքարավազից, մինչդեռ համաշխարհային շուկայում ամեն ինչի գինը նվազում է:
Նախորդող հրապարակումներ`
Ձու ներկրելու թույլտվություն ունեցող ընկերությունների թիվը մեկ ամսում եռապատկվել է
Ածան հավերի թիվը նվազել է. Ձվի առումով Հայաստանը ինքնաբավ երկրից դարձել է ներմուծող
Նախորդ տարի Հայաստան ոչ մի հատ ձու չի ներկրվել
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում