Քաղաքական 11:00 19/10/2013

Հայկ Քոթանջյանի հայտարարությունը փոխանցվել է ՌԴ-ի, ԱՄՆ-ի, Ֆրանսիայի դեսպաններին

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիայի նախագահ Հայկ Քոթանջյանը հանդես է եկել հայտարարությամբ Զորի Բալայանի` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին հասցեագրված «Ղարաբաղի պրոբլեմը Ռուսաստանի պրոբլեմն է» բաց նամակի կապակցությամբ:

Տարածած հաղորդագրության համաձայն, Քոթանջյանի անունից հրապարակված հայտարարության տեքստը փոխանցվել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպան Ն.Գ. Իվան Վոլինկինին, ԱՄՆ-ի դեսպան Ն.Գ. Ջոն Հեֆերնին և Ֆրանսիայի դեսպան Ն.Գ. Անրի Ռենոյին:

Ներկայացնում ենք հայտարարությունն ամբողջությամբ.

«Հայտնի գրող, հրապարակախոս, Վերակառուցման ժամանակաշրջանի ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր Զորի Բալայանի Բաց նամակը` ուղղված ՌԴ Նախագահ Վ. Պուտինին, ՀՀ-ում և ԼՂՀ-ում ստացավ լայն հասարակական հնչեղություն: Երկու հայկական հանրապետությունների հասարակական-քաղաքական շրջանակների ներկայացուցիչները բաց նամակի դրույթների և թեզերի վերաբերյալ արտահայտեցին տարբեր, երբեմն` տրամագծորեն հակառակ տեսակետներ ու գնահատականներ: Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան իր պարտքն է համարում հրապարակել որոշ նկատառումներ:

Հայաստանի Հանրապետությունում և Արցախի Հանրապետությունում մտքի և խոսքի ազատությունը օրինական ինքնորոշման շնորհիվ հռչակվել է որպես հիմնարար արժեք: Ինքնորոշման նման նվաճում է նաև քաղաքացիների իրավունքների և արժանապատվության հարգումը, որը երաշխավորվում է ՀՀ և ԼՂՀ սահմանադրություններով: Ուստի չի կարող կասկածի տակ դրվել իր տեսակետն արտահայտելու և գնահատականների մասին բարձրաձայնելու պրն. Բալայանի իրավունքի հարգումը: Օտար, այդ թվում` մեր ընդդիմախոս, պետությունների ներկայացուցիչների հետ քաղաքական պրոբլեմների քննարկումների ժամանակ դրսևորելով բացություն և զսպվածություն` մենք չենք կարող այլ վերաբերմունք ցուցաբերել մեր հայրենակիցների նկատմամբ, հատկապես մի մարդու, որը կանգնած է եղել Ազգային-ազատագրական շարժման ակունքներում և իր շոշափելի ներդրումն է ունեցել անկախ հայկական պետականության ստեղծման ու կայացման գործում:

Որպես ԽՍՀՄ ժողովրդական պատգամավոր` Զորի Բալայանը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդում հայկական պատվիրակության, ԼՂ Ազգային խորհրդի ամենաակտիվ գործիչներից և ԼՂ վտարանդիական կառավարության (Մոսկվա) կազմակերպիչներից մեկը:
Հարկ է նշել, որ նամակի մի շարք քննադատական մեկնաբանությունների հիմքում քաղաքական գործընթացների ոչ գծային էության «գծային» (պարզեցված) ընկալումն է: Կարծում ենք, որ նամակի ավելի ուշադիր ընթերցման դեպքում նշված վեճի ընթացքում ի հայտ եկած բազմաթիվ հարցեր ինքնին կվերանային:

Կցանկանայինք նաև ուշադրություն հրավիրել Զորի Բալայանի դիմումի քաղաքական ուղղվածության հարցին: Համակարգային պատմական-քաղաքական էքսկուրսում, որի լեյտմոտիվը հայ ժողովրդի նկատմամբ ողբերգական սխալների կրկնության անթույլատրելիությունն է, կարմիր թելով անցնում է հեղինակի մտահոգությունը` կապված Մինսկի գործընթացի շրջանակներում Ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծման, այդ թվում` անկախ արցախյան պետության իրավաքաղաքական և տարածքային ուրվանկարի, հեռանկարների հետ: Կարելի է չհամաձայնվել հեղինակի առանձին թեզերի և եզրակացությունների հետ, սակայն չի կարելի անտեսել այն գլխավոր գաղափարը, որ ԼՂՀ անվտանգությունն ու զարգացումը կարող են ապահովվել միմիայն Արցախի պատմական սահմաններում, և դրան այլընտրանք չկա:

Նամակի հեղինակը փոխզիջումների սահմանների անկողմնակալ որոշման նպատակով Մինսկի խմբի Համանախագահի` Ռուսաստանի Դաշնության ղեկավարի քննարկմանն է ներկայացնում փաստերի գիտականորեն հիմնավորված գնահատականների պրոբլեմը, ներառյալ` խորհրդային տարիներին հայ բնակչության էթնիկական զտումների ենթարկված Նախիջևանի ԻԽՍՀ-ն:
Զորի Բալայանի նամակը նպատակաուղված է այն բանին, որ ռուսաստանյան պետության ղեկավարը ձեռքի տակ ունենա Անդրկովկասի քաղաքական պատմության` գիտականորեն ճշտորոշված փաստերի առումով հավաստի և համակարգված շարադրանք, որը հիմնավորված է միջազգային գիտական հանրության կողմից ճանաչված աղբյուրներով:

Ռուսաստանի ղեկավարին ուղղված նամակը որոշակի առումով բովանդակում է նաև դիմում մյուս երկու Համանախագահներին` ԱՄՆ-ին և Ֆրանսիային, արտահայտելով մտահոգություն այն առիթով, թե գոյություն ունի լուրջ վտանգ, որ Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ գնահատումների ձևավորման և որոշումների ընդունման ոլորտ կարող են ներթափանցել իրական պատմության համակարգային կեղծման հակագիտական արգասիքները, որոնք շռայլաբար վարձատրում է Ադրբեջանում հաստատված և արդեն ժառանգական դարձած կոռումպացված բռնակալական վարչակարգը:

Քաղաքական գիտության Հայաստանի ասոցիացիան, նկատի ունենալով Հարավային Կովկասում կայուն խաղաղության հաստատման համար Ղարաբաղյան հակամարտության լուծման վերաբերյալ Զորի Բալայանի նամակում բովանդակվող գնահատականների և առաջարկությունների կարևորությունը և բացությունը, պատիվ ունի սույն հայտարարությունն ու Բաց նամակը ներկայացնելու Հայաստանի Հանրապետությունում Մինսկի խմբի Համանախագահ պետությունների դեսպանություններ` Ռուսաստանի Դաշնության, Ամերիկայի Միացյալ Նահանգների և Ֆրանսիայի Հանրապետության նախագահներ, մեծարգո պարոններ Վլադիմիր Պուտինին, Բարակ Օբամային և Ֆրանսուա Օլանդին այն հանձնելու համար, և խնդրում է մեծարգո նախագահներին քննել Բաց նամակի հեղինակի գնահատականներն ու առաջարկությունները և դրանք նկատի ունենալ համապատասխան որոշումներ կայացնելիս»:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:16
Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները հանդգնության և լկտիության գագաթնակետն են. Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը թելեգրամի իր ալիքում գրում է «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլխի հնչեցրած վերջին սպառնալիքները...
Աղբյուր` Panorama.am
23:08
Ալիևը հայտարարում է Հայաստանը ոչնչացնելու մասին, իսկ Փաշինյանը սոխով ձվածեղի գործի վրա է
«Հայաստանին զինելը միայն նոր լարվածության կհանգեցնի. Մենք սա չենք ուզում: Մենք խաղաղություն ենք ուզում»,-այդ մասին Իլհամ Ալիևը...
Աղբյուր` Panorama.am
22:57
Թրամփը խոսել է Պուտինի հետ հանդիպման մասին
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ տեղյակ է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի՝ բանակցությունների պատրաստակամության մասին,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Ալիևը հայտնել է հայ-ադրբեջանական սահմանի շուրջ բանակցությունների նոր փուլի մասին
Հունվարին կարող է տեղի ունենալ Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանի սահմանազատման և սահմանգծման շուրջ բանակցությունների հերթական փուլը։ ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
22:02
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ում, Instagram-ում և Threads-ում գրաքննության կտրուկ սահմանափակման մասին
Մարկ Ցուկերբերգն ասել է, որ Facebook-ը, Instagram-ը և Threads-ն այլևս խստորեն չեն վերահսկի օգտատերերի բովանդակությունը և մեղադրել է Եվրոպային...
Աղբյուր` Panorama.am
21:30
Վարչապետը կարող էր կանչել ինձ, ասեր՝ պարոն Աղազարյան, մեծ մարդ ես, անհարմար է, էլ տնց բաներ չանես. Հովիկ Աղազարյան
«Մենք դիմել ենք դատախազություն՝ պարզելու, թե ինչպես է եղել, որ իմ հեռախոսի պարունակությունը հայտնվել է երրորդ անձանց մոտ։ Ընդ որում, մենք...
Աղբյուր` Panorama.am
21:14
Խոշոր ավտովթար «BMW X6»-ը, «Ford»-ը և «BMW»-ի միջև, կա 5 վիրավոր
Հունվարի 7-ին, ժամը 18:50-ի սահմաններում Էջմիածին քաղաքի Հովհաննես Բաղրամյան, Զորավար Անդրանիկ և Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում բախվել...
Աղբյուր` Panorama.am
21:00
Նիկոլը 2018-ից ոչնչացնում էր թե՛ բանակցային բովանդակությունը, թե՛ ձևաչափը. Աշոտյան
 Արցախի դավաճանական կորուստը պատմության և ժողովրդի առջև նախկինների վրա գցելու փաշինյանական փորձերը բախվեցին 30-ամյա բանակցային...
Աղբյուր` Panorama.am
20:42
Պետական կառույցները կարող են դիտավորությամբ կամ անփութությամբ խաթարել տեղեկատվության արժանահավատությունը․ Չախոյան
Հանրային գործիչ Արթուր Չախոյանը  գրում է․ «Պետական կառույցների կողմից տրամադրվող տեղեկատվությունը պարտադիր պետք է լինի ճշգրիտ՝...
Աղբյուր` Panorama.am
20:26
«Գեղի Օպելով համբալներ» արտահայտությունը քանի՞ պոտենցիալ «շահառու» ունի
Լրագրող Դավիթ Գալստյանը գրում է․ «Օպելները ու «համբալները» Փորձել էի հասկանալ, թե «գեղի Օպելով համբալներ»...
Աղբյուր` Panorama.am
20:10
Ռազմական ոստիկանությունը զորակոչիկների ծնողներին հորդորում է զերծ մնալ ապօրինի գործողություններից
ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․ «2025 թվականի հունվարի 7-ին մեկնարկած շարքային կազմի պարտադիր զինվորական...
Աղբյուր` Panorama.am
19:59
Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է
 Հունվարի 7-ին՝ ժամը 19:35-ի դրությամբ, Արարատի և Աբովյանի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում են...
Աղբյուր` Panorama.am
19:47
Երիտասարդերը Սրբազանի հետ նշել են Սուրբ Ծնունդը
«Սրբազան Պայքար»-ի տելեգրամյան էջը տեսանյութ է հրապարակել Բագրատ Սրբազանի և երիտասարդների հանդիպումից։ «Սրբազան Պայքարի...
Աղբյուր` Panorama.am
19:30
Փաշինյանը հանձնարարել է «գույքարել ԱԳՆ-ում առկա ղարաբաղյան բանակցային թղթերը». «Ազատություն»
«Նիկոլ Փաշինյանն արտգործնախարարին հանձնարարել է գույքարել Արտգործնախարարությունում առկա բանակցային թղթերը, և փաթեթի հնարավոր հրապարակումը...
Աղբյուր` Panorama.am
19:08
ԱՄՆ-ում ինքնաթիռի բեռնախցիկում երկու մարդու դի է հայտնաբերվել
 ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ֆորտ Լոդերդեյլ միջազգային օդանավակայանում թռիչքից հետո տեխնիկական զննության ժամանակ ինքնաթիռի վայրէջքի սարքերի խցիկում...
Աղբյուր` Panorama.am
18:55
Տոնական օրերին Երևանում պարեկները հայտնաբերել են երթևեկության կանոնների 3450 խախտում, մարզերում՝ 11955
 Դեկտեմբերի 30-ից հունվարի 7-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության...
Աղբյուր` Panorama.am
18:27
Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավարի ու Ֆիդանի հանդիպումից մանրամասներ չեն հաղորդվում
Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանն Անկարայում հանդիպել է Իրաքյան Քուրդիստանի տարածաշրջանային կառավարման ղեկավար Մեսրուր Բարզանիի հետ: ...
Աղբյուր` Panorama.am
18:20
Էլթոն Ջոնը կատակել է իր կուրության մասին
Բրիտանացի երգիչ և կոմպոզիտոր Էլթոն Ջոնը Լոս Անջելեսում «Ոսկե գլոբուս» մրցանակաբաշխության ժամանակ կատակել է իր կուրության մասին։ Նրա...
Աղբյուր` Panorama.am
18:13
Կենդանու նկատմամբ առանձին դաժանություն դրսևորած անձի վերաբերյալ քրեական գործը հանձնվել է դատարան
Դատախազությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Դատախազը 2025 թվականի հունվարի 7-ին հաստատել է Արարատի մարզում կենդանու...
Աղբյուր` Panorama.am
18:00
Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը. Արցախցի պատգամավոր
«Շունը այդպես չի վարվի, այդպես կվարվի երևի խոզը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է արցախցի պատգամավոր Սեյրան Հայրապետյանը։ Նա...
Աղբյուր` Panorama.am
17:53
Ավազակություն և բնակարանային գողություն Այգեկցու փողոցում․ ձերբակալվել է օտարերկրյա 3 քաղաքացի
Հունվարի 3-ին մայրաքաղաքի քրեական ոստիկանները ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով պարզել են, որ հունվարի 1-ին օտարերկրյա երեք քաղաքացի...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն
Հունվարի 7-ին՝ Սուրբ Ծննդյան տոնին հաջորդող մեռելոց հիշատակության օրը, Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը...
Աղբյուր` Panorama.am
17:44
Մահացել է Ժան Մարի Լը Պենը
96 տարեկան հասակում մահացել է «Ազգային ճակատ» կուսակցության (այժմ վերածված «Ազգային միավորում») հիմնադիր Ժան Մարի Լը...
Աղբյուր` Panorama.am
17:34
Երևանյան պրեմիերա՝ «Ես վրեժխնդիր կլինեմ աշխարհից սիրո միջոցով. Ս. Փարաջանով»
Հունվարի 9-ին՝ ժամը 18:30-ին,  «Կինոմոսկվա»-ում տեղի կունենա  ռեժիսոր Զառա Ջյանի «Ես  վրեժխնդիր կլինեմ...
Աղբյուր` Panorama.am
17:33
ՊՍԺ-ն կարող է պատժամիջոցների ենթարկվել Մբապեին 55 միլիոն եվրո պարտքի պատճառով
Եվրոպական ֆուտբոլային ասոցիացիաների միությունը (ՈՒԵՖԱ) կարող է պատժամիջոցներ կիրառել ֆրանսիական ՊՍԺ-ի նկատմամբ՝ թիմի նախկին հարձակվող Կիլիան...
Աղբյուր` Panorama.am
17:20
Տարոն Գևորգյան. Քաղաքապետարանում աշխատանքիս 19-րդ տարում ազատման դիմում եմ գրել
«Անցյայ տարի  այս օրը ու այս նկարով տեղեկացրեցի, որ նշանակվել եմ Երևանի քաղաքապետարանի  լրատվության վարչության պետի...
Աղբյուր` Panorama.am
17:19
NBC. Երկու մшհապատժի դատապարտված հրաժարվել են ներում ստանալ Բայդենից
Սպանության համար մահապատժի դատապարված երկու բանտարկյալ, որոնց պատիժը ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը փոխել էր ցմահ բանտարկությամբ, դաշնային դատարանին...
Աղբյուր` Panorama.am
17:12
Լևոն Քոչարյանը՝ ոստիկանին. Ինչ-որ առեղծվածային հարվածի մասին եք խոսում
«Սպասելիք արդարադատության առումով, իհարկե, չկա։ Սպասելիքն այն է, որ մարդիկ նայեն ու տեսնեն էս գործի աբսուրդ լինելը, իմանան...
Աղբյուր` Panorama.am
17:09
Էրդողանը խոստանում է թույլ չտալ Սիրիայի փլուզումը
«Եթե մենք ռիսկ տեսնենք այս առումով, մենք արագ կձեռնարկենք անհրաժեշտ քայլերը»
Աղբյուր` Panorama.am
16:55
Տիբեթի երկրաշարժը դարձել է ամենահզորը վերջին 5 տարվա ընթացքում. Հաստատվել է զոհվելու 100 դեպք
Չինաստանի հարավ-արևմուտքում գտնվող Տիբեթում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով պաշտոնապես հաստատված 100 զոհ կա։ Տեղական լրատվամիջոցները հայտնում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան
13:04 04/01/2025

Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}