«The Washington Times». ԱՄՆ-ի պետպարտքը մեկ օրում ավելացել է 328 մլրդ դոլարով և հատել 17 տրլն դոլարի սահմանը
ԱՄՆ-ի պետպարտքը մեկ օրում ավելացել է 328 մլրդ դոլարով և հատել 17 տրլն դոլարի սահմանը: Այս մասին տեղեկացնում է «The Washington Times» պարբերականը:
ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության երեկ տարածած հաղորդագրության համաձայն Միացյալ Նահանգների պետական պարտքը պաշտոնապես անցել է 17 տրլն դոլարը:
Այսպիսով՝ մեկ օրում պարտքն ավելացել է 328 մլրդ դոլարով՝ հասնելով 17,027 տրլն դոլարի, այն բանից հետո, երբ ԱՄՆ կառավարությունը կրկին հնարավորություն ստացավ պարտք վերցնել պետպարտքի վերին շեմը բարձրացնելու մասին օրենքի ընդունումից հետո:
Նշենք, որ վերջերս ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման արդեն ստորագրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի և Սենատի ընդունած օրինագիծը՝ երկրի պետական պարտքի չափն ավելացնելու և կառավարության ֆինանսավորումը վերականգնելու վերաբերյալ, ինչը հնարավորություն կտա երկրին խուսափել դեֆոլտից։
Փաստաթուղթը նախատեսում է դաշնային նախարարությունների և գերատեսչությունների համար բյուջետային հատկացումներ մինչև հունվարի 15-ը, և պետական պարտքի վերին շեմի բարձրացում, ինչն ԱՄՆ-ին թույլ կտա շարունակել փոխառությունները մինչև փետրվարի 7-ը։
Ենթադրվում է, որ դրան նախորդող շրջանում ԱՄՆ-ի դեմոկրատական վարչակազմն ու հանրապետական ընդդիմությունը կպայմանավորվեն 2014թ.-ի ֆինանսական տարվա բյուջեի շուրջ:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում