Ա. Ազիմով. Ադրբեջանը նպատակահարմար չի համարում միանալ Եվրասիական միությանը
Ադրբեջանը նպատակահարմար չի համարում միանալ Եվրասիական միությանը: Այս մասին «Ինտերֆաքս» լրատվական գործակալության փոխանցմամբ, հայտարարել է երկրի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը:
«Չեմ կարծում, թե մենք պետք է փոփոխություններ մտցնենք մեր քաղաքականության մեջ: Ադրբեջանը միջազգային հանրության անդամ է, անդամակցել է մի շարք միջազգային կազմակերպությունների, և միակողմնակի ուղղություն որդեգրելու մեջ մեծ օգուտ չեմ տեսնում: Ադրբեջանը մեծ ներդրում ունի Եվրոպայի էներգետիկ անվտանգությունն ապահովման մեջ, զարգացնում է անդրտարածաշրջանային տրանսպորտային ուղիները: Այդ իմաստով որևէ միակողմանի ձևաչափին միանալն, իմ կարծիքով, նպատակահարմար չէ»,- ընդգծել է Ադրբեջանի փոխարտգործնախարարը:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության ստեղծումը նախանշված է 2015թ.-ի հունվարից`Եվրազեսի, ՀԱՊԿ-ի, Մաքսային միության և ԱՊՀ տարածքում այլ ինտեգրացիոն միավորների հենքի վրա: Սեպտեմբեր 3-ին Մոսկվայում Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարներն ընդունել են համատեղ հայտարարություն, որի համաձայն Հայաստանը մտադիր է միանալ Մաքսային միությանը և ապագայում մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձևավորմանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում