Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը` 2014 թ. «Համաշխարհային հուշարձանների դիտանցման» ցանկում
Լոռու մարզի Թումանյանի շրջանում գտնվող Սուրբ Գրիգոր Բարձրաքաշ վանական համալիրը ներառվել է 2014 թ. «Հուշարձանների համաշխարհային դիտանցման» ցանկի մեջ: Այս մասին տեղեկացնում են մշակույթի նախարարությունից:
«Հուշարձանների համաշխարհային դիտանցումը» Հուշարձանների համաշխարհային հիմնադրամի պահպանության առաջնային ծրագրերից է, որի նպատակն է միջազգային հանրության ուշադրության կենտրոնում պահել մշակութային ժառանգության վայրերում հանդիպող մարտահրավերները: 1996 թ. ի վեր երկու տարին մեկ անգամ հիմնադրամը բարձրաձայնում է առավել վտանգված մշակութային ժառանգության մասին: Ցանկի մեջ ներգրավվելը հնարավորություն է ընձեռում ներկայացնել տեղանքը ոչ միայն տեղական, այլև միջազգային մակարդակով: 2014 թ. ցանկը ներառում է 67 հուշարձան՝ 47 երկրից, որոնցից յուրաքանչյուրը վկայությունն է մարդկային բարձրագույն կամքի և մշակութային բազմազանության՝ ժամանակակից հրաշալիքներից մինչև հնագույն քաղաքակրթություններ, հեռավոր բնակավայրեր և խորհրդանիշ հանդիսացող տեղական հուշարձաններ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում