«Հայերին ստիպեցին սկզբում քուրդ դառնալ, հետո էլ թուրք». «Al-monitor»-ի անդրադարձը՝ Դիարբեքիրի հայերին
«Al-monitor»-ը տպագրել է լրագրող և վերլուծաբան Վիգեն Չեթերյանի՝ Դիարբեքիրի հայերի մասին հոդված:
Ստորև ներկայացնում ենք այն՝ որոշ կրճատումներով.
«Ամռանը մի կիրակի օր ես այցելեցի Սուրբ Կիրակոս եկեղեցի, որը գտնվում է Դիարբեքիրում: Մի խումբ երիտասարդներ եկել էին եկեղեցի այն բանից հետո, երբ բացահայտել էին իրենց հայկական ծագման մասին:
Ես այնտեղ հանդիպեցի սարկավագ Արմին Դեմերջյանին, ով ծնվել է Դիարբեքիրի հյուսիսում: Նրա ընտանիքի անդամները կոտորվել են 1915թ-ի կոտորածների ժամանակ:
Ես Արմինի հետ զբոսնեցի եկեղեցու շուրջը: Եկեղեցին կառուցվել էր յոթ դար առաջ: Մենք գնացինք մի դահլիճ, որտեղ մի շարք նկարներ կային, թե ինչպես են Դիարբեքիրում ապրել հայերը մինչև 1915թ-ի կոտորածները: Սևով սպիտակ նկարները վատ հիշողություններ էին արթնացնում, ոչ միայն որ նրանք տանում էին դեպի անցյալի հուշեր, այլ քանի որ նրանք մեզ հիշեցնում էին, որ այդ ամենը ոչնչացվել է:
Դիարբեքիրում եղել է հայկական մեծ համայնք և նրանց մեծ մասը արհեստավորներ և առևտրականներ են եղել: 1915-ին, Միություն և առաջադիմություն հանձնաժողովը, հզոր մի կուսակցություն, որը որոշեց համաշխարհային պատերազմի տարիներին ազատվել հայերից: Մոտովորապես 120.000 հայեր կոտորվել են: Իսկ ողջ մնացածները, հիմնականում կանայք և երեխաները Սիրիայի անապատներում գտնվող ճամբարներ են տեղափոխվել:
1920-ականների վերջերին և 30-ականներին հայերը որոշել են տեղափոխվել Դիարբերքիր և ձևավորել են նոր փոքր համայնք: Շատերը մնացել են գյուղերում, քանի որ սկսվել էր Քուրդիստանի աշխատավորական կուսակցության և թուրքերի միջև պայքարը: Այսօր վերապրածների հետնորդները ձևավորում են նոր հայակական համայնք այս պատմական քաղաքում:
«Թուրքերը հայերին ստիպեցին սկզբում քուրդ դառնալ, հետո էլ թուրք»,- հեղինակը մեջբերել է ոմն Գաֆուրի, ով այն անձանձից է, որ նախաձեռնել է եկեղեցու վերանորոգումը:
«Այսօր Դիարբեքիրում սկսել են հայոց լեզվի դասընթացներ անցկացնել: Գաֆուրը նաև նշել է, որ Դիարբեքիրի ուսանողների 80% մուսուլման հայեր են: Հայկական արմատներ ունեցող մարդիկ փորձում են միմյանց հետ ամուսնանալ, որպեսզի պահպանեն քրիստոնեությունը»,-գրել է պարբերականը:
«Ցեղասպանությունից հետո մենք երրորդ սերունդն ենք: Երկրորդ սերունդը ոչինչ չգիտեր հայկական ժառանգության մասին: Նրանք վախենում էին: Եթե մենք չգործենք մեր հայկական ինքնությունը պահպանելու համար, մենք այն կկորցնենք»,-նշել է Գաֆուրը:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա