Գրողների միությունը նոր նախագահ ունի
Նախօրեին Երևանում տեղի ունեցած Հայաստանի Գրողների միության համագումարում Գրողների միության նախագահ է ընտրվել Էդվարդ Միլիտոնյանը: Նա ստացել է 199 ձայն: Թեկնածուներից Հովիկ Հովեյանը հավաքել է 100 ձայն, Դավիթ Սարգսյանը՝ 24, իսկ Ռոմիկ Սարդարյանը՝ 4: 7 քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր: Նշենք, որ Գրողների միությունը ունի 520 անդամ:
Հայաստանի գրողների միությունը ստեղծվել է 1934-ի օգոստոսին: 1946 թվականի սեպտեմբերին տեղի է ունեցել Հայաստանի Գրողների միության 2-րդ համագումարը, վարչության նախագահ է ընտրել Ավետիք Իսահակյանը: Այնուհտեև Գրողների միությանը ղեկավարել են՝ Էդվարդ Թոփչյանը, Վարդգես Պետրոսյանը, Հրաչյա Հովհաննիսյանը, Վահագն Դավթյանը, Ռազմիկ Դավոյանը, Հրանտ Մաթևոսյանը, Լևոն Անանյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները