«Financial Times». Արդյո՞ք Թուրքիան անջատվել է Արևմուտքից
Financial Times պարբերականը «Թուրքիան պետք է հավատարմություն ցուցաբերի արևմուտքին, քանի որ կասկածների տեղիք է տալիս» խորագրով հոդվածում անդրադարձել է վերջին շրջանում պաշտոնական Անկարայի պահվածքին, որը հակասության մեջ է մտնում Արևմուտքի մոտեցումների հետ:
Ստորև ներկայացնում ենք հոդվածը՝ որոշ կրճատումներով.
«Արդյո՞ք Թուրքիան, որը ՆԱՏՕ-ի 61 տարվա անդամ է, Արևմուտքից անջատվել է: Սա մի հարց է, որը հառնել է կանգնում Թուրքիայի դաշնակիցների դեմ:
Երեք թեմաներ, որոնք կասկածների տեղիք են տալիս. Անկարայի՝ չինական հակահրթիռային համակարգ գնելու որոշումը, Սիրիայում Ալ-Քաիդա զինյալների հարցում երկակի քաղաքականությունը և վերջապես այն մեղադրանքները, որ Թուրքիան դավաճանել է իսրայելական լրտեսներին Իրանին հանձնելու հարցում:
ԱՄՆ-ն Պետքարտուղարությունը լուրջ մտահոգություններ էր հայտել չինական հակահրթիռային համակարգ գնելու կապակցությամբ՝ նշելով, որ այն չի համապատասխանում ՆԱՏՕ-ի համակարգերին:
Ինչ վերաբերում է Ալ-Քաիդայի հարցին, ապա տարվա սկզբին Թուրքիան բողոքում էր ԱՄՆ-ի այն որոշման դեմ, որ ջիհադիստական «Ջաբաթ Ալ-Նուսրա» մբավորումը՝ Սիրիայի նախագահ Բաշար Ալ Ասադի թշնամուն, ահաբեկչական խմբավորում է հայտարարել: Մի շարք դիվանագետներ հիշում են, թե ինչպես էին թուրք պաշտոնյաները գովաբանում Ալ-Նուսրայի արդյունավետությունը: Թուրքիայի պաշտոնյաները հաստատել են, որ զենքերը և ջիհադ խմբավորումը իր սահմանը հատել են Սիրիա ներխուժելու համար, սակայն հերքել են այն տեղեկությունը, որ Ալ Նուսրան բազա ունի Թուրքիայում իր իսկ թույլտվությամբ:
Վերջապես Իրանի հարցում: «Washington Post» պարբերականի մեկնաբան Դևիդ Իգնատիուսը հղում անելով լավատեղյակ աղբյուրներին, նշել է, որ անցյալ տարի Անկարան բացահայտել է իսրայելցի տաս անձանց, ովքեր Թուրքիայում հանդիպումներ են ունեցել «Mossad»-ի սպաների հետ: Թուրքիան իսրայելական լրտեսներին Իրանին է հանձնել:
Մի շարք վերլուծաբաների կարծիքով, Անկարայի դեմ մեղադրանքներն անխուսափելի են:
«Հաշվի առնելով Թուրքիայի պահվածքը, ինչպե՞ս կարող է Օբամայի վարչակազմը շարունակել իր ցնորքը, թե Թուրքիան իր գործընկերն ու դաշնակիցն է»,-նշում է վերլուծաբան Սթիվ Քուկը:
Այս երեք տարաձայնություններին ի պատասխան Թուրքիան պնդում է, թե հրթիռների գնումը դեռ ավարտված գործարք չէ, ջիհադիստների մեղադրանքը և Իրանի հետ գաղտնի գործարքը ցույց է տալիս, որ նա արժևորում է իր արևմտյան դաշնակիցներին: Սակայն այդ հարաբերությունները հարցականի տակ են, քանի որ գործողությունները և ոչ թե բառերն են հաշվի առնվում»:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա