Ղուլյան. Դուք, որպես ապագա քաղաքական գործիչներ, պետք է պատրաստ լինեք արժանավայել դիմակայելու առաջիկա հնարավոր մարտահրավերները
Հոկտեմբերի 19-ին ԼՂՀ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական խորհրդի պատվիրակությանը՝ խոհրդի նախագահ Կարեն Ավագյանի գլխավորությամբ։ Ճանաչողական այցով ժամանած պատվիրակության կազմում էին խորհրդի հանրապետական և մարզային կառույցների, Երևանի մի շարք բուհերի ուսանողական խորհուրդների պատասխանատուներ։ Այս մասին հաղորդում է ԼՂՀ ԱԺ մամուլի ծառայությունը:
Ողջունելով երիտասարդ հասարակական գործիչներին, ԱԺ նախագահը կարևորել է նրանց արցախյան այցը՝ որպես հայրենաճանաչության արտահայտություն։
«Ղարաբաղյան շարժումից հետո, որի 25-ամյակը լրացավ այս տարի և որպես հոբելյանական տոնակատարություն ողջ տարվա ընթացքում նշվում է համայն հայության բոլոր հատվածներում, ասաց նա, նոր սերունդ է աճել, որն արդեն տեր է կանգնում մեր ժողովրդի ներկա և գալիք ճակատագրի համար իր բաժին պատասխանատվությանը։ Դուք, որպես այդ սերնդի ներկայացուցիչներ և ապագա քաղաքական գործիչներ, պետք է պատրաստ լինեք արժանավայել դիմակայելու առաջիկա հնարավոր մարտահրավերները»,- նշել է խորհրդարանի նախագահը։
Հանդիպմանն ԱԺ նախագահը հանգամանալի անդրադարձ է կատարել ամենատարբեր ասպարեզներում Արցախի քաղաքական, հանրային, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրներին, կարևորեց երիտասարդության դերակատարությունն այդ ամենի իրականացման գործում։
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա