Իվանիշվիլին կլքի Վրաստանի վարչապետի պաշտոնը մինչև նոյեմբերի 24-ը
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին «Ֆրանս Պրես» գործակալության հետ զրույցում հայտարարել է, թե երկրի գործող նախագահ Միխեիլ Սաակաշվիլին քաղաքական դիակ է և որ հնարավոր է, նախագահական լիազորությունների ավարտից հետո նա կանգնի դատարանի առջև: Այս մասին փոխանցում է «apsny.ge» կայքը:
«Սաակաշվիլին քաղաքական դիակ է: Նա այլևս երբեք քաղաքական կարիերա չի ունենա Վրաստանում: Իմ կարծիքով, Սաակաշվիլին պետք է շատ հարցերի պատասխանը տա և այդ իսկ պատճառով մեծ է հավանականությունը, որ նա հարցաքննվի», - ասել է վարչապետը:
Գործակալության հետ զրույցում Իվանիշվիլին մեկ անգամ ևս հաստատել է, որ նախագահական ընտրութուններից հետո լքելու է վարչապետի պաշտոնը:
«Երդմնակալությունից մեկ շաբաթ անց ես հրաժարական կներկայացնեմ և մինչև նոյեմբերի 24-ը կլքեմ վարչապետի պաշտոնը », - ասել է վարչապետը:
Իվանիշվիլին համոզմունք է հայտնել, թե հոկտեմբերի 27-ին նախանշված նախագահական ընտրություններում հաղթանական կտանի իր գլխավորած «Վրացական երազանք» դաշինքի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին:
Լրահոս
Տեսանյութեր
Ուզում են երկիրը Հյուսիսային Կորեա սարքեն, մենք էլ դառնանք իրենց համբալները. Բողոքի ակցիա