«Ինչ որ մի խաղ կա այդտեղ». Հաշմանդամ կնոջ բողոքի հիման վրա շենք եկած աշխատակիցները նրա հետ չեն հանդիպել
Հաշմանդամ կնոջ բողոքների հիման վրա Եղեգնաձոր քաղաքի Պարույր Սևակի շ 9/3 հասցեում գտնվող շենք այցելած պետգույքի վարչության աշխատակիցներն այդպես էլ Աշխեն Մարգարյանի հետ չեն հանդիպել, նրա խնդրին չեն ծանոթացել:
Panorama.am-ի հետ զրույցում շենքի բնակիչ Աշխեն Մարգարյանը հայտնեց, որ շենք այցելած մարդիկ հանդիպել են միայն «Վայոցձորառսպաս» փակ բաժնե¬տիրական ընկերության տնօրենին, ով էլ, Ա. Մարգարյանի խոսքով, բոլորին ներկայանում է որպես աճուրդի պոտենցիալ հաղթող: Աճուրդի հանված տարածքը պատկանում է հենց այդ ՓԲԸ-ին:
«Ես սպասեցի, որ պետք է գան, ինձ էլ տեսնեն, ոչ էլ տեսան: Ասել են` բողոքը Աշխեն Մարգարյանի կողմից է, բայց ոչ էլ եկան Աշխեն Մարգարյանի հետ զրուցեն: Ինչ-որ մի խաղ կա այդտեղ, կարևորը ներկայացնելն է, չէ՞»,-ասաց կինը:
Այսքանից հետո կինը մտահոգ է, թե ինչ են շենք ժամանած աշխատակիցները վերևներին ներկայացնելու իրենց տեսածի ու լսածի մասին:
Կնոջ խոսքով, աճուրդի հանված նկուղային հարկը, որը ընկերության տնօրենը 5 տարի շարունակ ամսական 150 հազար դրամով վարձակալությամբ տրամադրել է ինչ-որ մեիկին ու այն ծառայում է որպես կահույքի խանութ, վարչության աշխատակիցների այցի ընթացքում մի քանի ժամ շարունակ փակված է եղել:
«Ես մտածում եմ, որ պետքույքի կառավարման վարչությունը տեղյակ չէ, որ տնօրենը` Վարդանը, նման բաներ է անում այստեղ: Պատկերացնո՞ւմ եք, ես այս ամենի մասին վարչապետին էլ կտեղակացնեմ»,-ասաց Ա. Մարգարյանը:
Տեղաշարժվելու խնդիրներ ունեցող կնոջ թեմային Panorama.am-ն անդրադարձել է:
Կնոջ միակ խնդրանքը իր բնակարանի հարևանությամբ գտնվող 44 քմ ազատ տարածքն իրեն վարձակալությամբ հանձնելն է, քանի որ մեծ դժվարությամբ է կարողանում իջնել ու բարձրանալ 2-րդ հարկում գտնվող հրուշակեղենի արտադրամասը: Սակայն կառավարության որոշմամբ, բնակարանի հարևանությամբ գտնվող ազատ տարածքը նկուղային հարկի հետ դրվել է աճուրդի, որպես մեկնարկային գին սահմանվել է մոտ 22.7 մլն դրամ, ինչը միայնակ ապրող հաշմանդամ կնոջ համար բավականին մեծ գումար է:
Հիշեցնենք, որ իր խնդրի ու խնդրանքի մասին Ա. Մարգարյանը նամակներով տեղեկացրել է Հանրապետության առաջին տիկնոջը, վարչապետին, ՀՀ նախագահի վերահսկողական ծառայությանը, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակին: Հիմա հուսով սպասում է:
Նախորդող հրապարակումներ`
«Չի կարելի այդքան մարդուն ցավացնել». Հաշմանդամ կնոջ միակ ցանկությունը` կամ վերելակ դնեն, կամ տարածքն իրեն վաճառեն
Հաշմանդամ կինը սպառնում է ինքնահրկիզվել վիճահարույց տարածքում
Պետգույքի վարչության արձագանքը Panorama.am-ի հրապարակմանը. Վարչությունը իրավասու չէ շրջանցել իրավական ակտերը
Պաշտպանի գրասենյակից հաշմանդամ կնոջն առաջարկել են սեփական միջոցներով վերելակ տեղադրել շենքում
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում